Օգոստոսի 4-ի խորհուրդը
Վերլուծական26 տարի առաջ 1990 թվականի օգոստոսի 4-ին Համազգային շարժման առաջնորդներից մեկը՝ Լևոն Տեր-Պետրոսյանն ընտրվեց ՀԽՍՀ վերջին գերագույն խորհրդի նախագահ նշանավորելով Հայստանում կոմունիստական 70-ամյա իշխանության վախճանը և անկախության վերականգման գործընթացի մեկնարկը:
Խորհրդային որոշ հանրապետություններում ԽՍՀՄ փլուզմանը զուգահեռ, կոմունիստական էլիտաները արհեստականորեն դարձան ազգային գաղափարների կրողներ քաղաքական և տնտեսական հարաբերություններում հանրային գիտակցության մեջ չառաջացնելով արմատական փոփոխություններ:
Մեր հարևան Վրաստանն ու Ադրբեջանն ընտրեցին իրադարձությունների զարգացման ցնցումնային տարբերակներ:
Հետկոմունիստական շրջանում ճանապարհ բացելով ներքին անկայունության և նոր իշխանությունների մոտալուտ ճգնաժամի համար:
Հայաստանը խորհրդային բացառիկ հանրապետությունն էր, որում կոմունիստական իշխանությունը տապալվեց բացառապես խորհրդային օրենսդրության և ընտրությունների միջոցով:
1990թվ-ի մայիսին տեղի ունեցան գերագույն խորհրդի ընտրություններ, որոնց ժամանակ մեծամասնական ընտրատարածքներում կոմունիստական նոմենկլատուռայի ներկայացուցիչների հետ մրցակցում էին համաժողովրդական շարժման ՀՀՇ-ի ներկայացուցիչները:
Օգոստոսի 4-ին Գերագույն խորհրդի նախագահ ընտրվեց ՀՀՇ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը և Հայաստանում կոմունիստական իշխանությունը տապալվեց իր իսկ հաստատած խաղի կանոններով:
Հայաստանի նոր իշխանությունը հավատարիմ մնաց անկախության վերականգման անցնցում տարբերակին մի կողմից դիմակայելով կրեմլի սադրանքներին, մյուս կողմից չտրվելով անկախականների պահանջների գայթակղությանը:
Եթե խորհրդարանական փոքրաթիվ ընդդիումթյունը ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի գլխավորությամբ պահանջում է օր առաջ հռչակել Հայաստանի անկախությունը, ապա Լևոն Տեր-Պետրոսյանն ու նրա թիմը անկախության վերականգման գործըթնացը նույնպես իրականացրեցին խորհրդային րենսդրության տառին համապատասխան, այն ավելի լեգիտիմ և խանրակշիռ դարձնլով միազգային հանրության համար: Հայաստանի հետկոմունիստական առաջին իշխանությունների հեռատես և հավասարակշիռ քաղաքականությունը երկիրը զերծ պահեց ներքին ցնցումներից ապահովելով հայկական կողմի հաղթանակը Ղարաբաղյան պատերազմում:
Օգոստոսի 4-ը պատմական օր է, անկախ այն հանգամանքից, որ 90-ականների կեսից շարժման առաջնորդները կոմպրոմիսի գնացին բյուրոկրատիայի նոր ձևավորված ռազմական էլիտայի հետ նահանջելով 88-ի գաղափարներից:
Սարգիս Հակոբյան