Սոցցանցերի օգտատերերը կասկածներ ունեն Հիլարի Քլինթոնի առողջության հարցում
ԱշխարհՍոցիալական ցանցերի օգտատերերը մտահոգված են Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի առողջական վիճակի համար: Դրա պատճառ են դարձել Համացանցում տարածված լուսանկարները, որոնցում երեւում Է, թե ինչպես են մի քանի տղամարդիկ Քլինթոնին օգնում բարձրանալու սանդուղքով:
«Հանուն իր իսկ առողջության Հիլարին պետք Է լքի նախագահական մրցարշավը: Նա նույնիսկ չի կարողանում առանց օգնության բարձրանալ սանդուղքով»,- գրում Է Carolina օգտատերը:
Paul Joseph Watson-ը գրում Է նույն մասին. «Հիլարին հազիվ Է կանգնում ոտքերի վրա: Նա պետք Է հայտնի առողջության հետ կապված՝ իր խնդիրները, դա ընդգրկուն թաքուցում Է»:
«Հիլարիի առողջությունը չի կարելի անտեսել»,- գրում Է @BlissTaitha օգտատերն՝ իր թվիթին կցելով լուսանկարներ տարբեր միջոցառումներից, որտեղ Քլինթոնը հազում Է՝ շփվելով մամուլի ներկայացուցիչների հետ:
«Հիլարի Քլինթոնն այնպիսի տեսք ունի, կարծես առողջության հետ կապված լուրջ խնդիրներ Է թաքցնում»,- հավելում Է Mike Cernovich օգտատերը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: