ԿԺԴՀ-ն ԱՄՆ-ին սպառնացել է միջուկային հարվածով
ԱշխարհՀյուսիսային Կորեան մեղադրել է ԱՄՆ-ին երկիր ներխուժելու նախապատրաստության մեջ և սպառնացել է միջուկային հարված հասցնել, տեղեկացնում է Renhap գործակալությունը:
«ԿԺԴՀ ներխուժելու ԱՄՆ ջանքերը գնալով ավելի հուսահատ են դառնում»,- ասել է հյուսիսկորեացի պաշտոնյաներից մեկը:
ԿԺԴՀ-ն պնդում է, որ միջուկային հարվածի փորձ կձեռնարկի, եթե հայտնաբերի ԱՄՆ-ի կողմից առաջին քայլը: Պաշտոնյայի խոսքերով՝ միջուկային հարված հասցնելը միայն ԱՄՆ-ի մենաշնորհը չէ:
Հյուսիսային Կորեայի կողմից նման հայտարարությունը պատասխան է ԱՄՆ-ի կողմից Խաղաղ օվկիանոս B-IB Lancer կործանիչներ ուղարկելուն: