«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Արմեն Միքայելյանն ազատ է արձակվել
ՔաղաքականՀՀ Վերաքննիչ քրեական դատարանն այսօր՝ օգոստոսի 16-ին, փոխել է ապօրինի հրազեն պահելու կասկածանքով հուլիսի 27-ին ձերբակալված՝ «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Արմեն Միքայելյանի խափանման միջոցը՝ գրավի դիմաց ազատելով կալանքից։ Այս մասին Լուրեր.com-ը տեղեկանում է նրա փաստաբան Երվանդ Վարոսյանի ֆեյսբուքյան էջից:
«Հենց նոր ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը, նախագահությամբ դատավոր Ալեքսանդր Ազարյանի որոշում կայացրեց Հիմնադիր խորհրդարանի անդամ, հուլիսի 27-ին ապօրինի կերպով հրազեն պահելու կասկածանքով ձերբակալված Արմեն Միքայելյանի կալանավորումը փոխարինել գրավով։ Գնում եմ Նուբարաշեն...»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Երվանդ Վարոսյանը:
Հիշեցնենք, որ Արմեն Միքայելյանը ձերբակալվել էր, երբ Երեւանի Խորենացի փողոցում ցույցից հետո ընտանիքով վերադառնալիս էր եղել տուն: Նրանք մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ 235 հոդվածով (ապօրինի զենք, զինամթերք պահել):