Իրանի Համադան ռազմակայանից մեկնած ռուսական Սու-34-երը ԻՊ-ին հարվածներ են հասցրել Դեյր Զորում
IranԻրանի տարածքի Համադան ռազմակայանից մեկնած ռուսական Սու-34-երը օգոստոսի 17-ին Սիրիայի Դեյր Էզ Զորի նահանգում ավիահարված են հասցրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման օբյեկտներին, որի արդյունքում ոչնչացվել են ԻՊ-ի երկու հրամանատարական կետ եւ դաշտային ճամբարներ, սպանվել են ավելի քան 150 զինյալ, ներառյալ օտարերկրյա վարձկաններ: Այդ մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
«2016 թվականի օգոստոսի տասնյոթին ռուսական Սու-34 ռմբակոծիչներն Իրանի Իսլամական Հանրապետության տարածքի Համադան օդանավակայանից խմբային ավիահարված են հասցրել Դեյր Էզ Զորի նահանգում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման օբյեկտներին»,-ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ հարվածի հետեւանքով ոչնչացվել են երկու հրամանատարական կետ եւ Դեյր Էզ Զոր քաղաքի շրջանում ԻՊ-ի ահաբեկիչների պատրաստման խոշոր դաշտային ճամբարներ, սպանվել են 150-ից ավելի զինյալ, որոնց թվում եղել են օտարերկրյա վարձկաններ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: