Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Արամ Սարգսյան Վրաերթի ենթարկված 83-ամյա կինը հիվանդանոցում մահացել է Իրավապահները խուզարկություն են իրականացնում Ազգային ժողովրդավարական բևեռի որոշ անդամների և համակիրների բնակարաններում Միայն Ներքին Հանդում 2700 հեկտար Բաքվի օկուպացիայի ներքո է, ուզում են վերացնել մեր ինքնությունը (տեսանյութ) Հորը բռնության ենթարկելու, սպանության փորձի համար մեղադրանք է ներկայացվել 40-ամյա տղամարդուն Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է Հայաստանն առաջին անգամ կմասնակցի ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին Ժամանակը եկավ, մեզ չպաշտպանեց, մեզ թողեց մենակ. Սիմոնյան Դավիթ Օհանյանը նշանակվել է Սյունիքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Օդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ 

Հայաստանի կառավարության որոշումը թմրաբիզնեսով զբաղվողների համար երկնքից ընկած նվերի պես մի բան եղավ

Վերլուծական

Առաջիկայում սպասվում է Իրանից Հայաստան մաքսանենգ ճանապարհով թմրամիջոցների տեղափոխման կտրուկ աճ, քանի որ ՀՀ կառավարությունն իր 2016թ. հունիսի 2-ի թիվ 559-Ա որոշմամբ համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության կառավարության և Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության միջև քաղաքացիների՝ առանց մուտքի արտոնագրի այցելությունների մասին համաձայնագրի կնքման առաջարկությանը: Նշված համաձայնագիրը մոտ մեկ շաբաթ առաջ արդեն մտել է ուժի մեջ: Մուտքի արտոնագրի պահանջի վերացմամբ, բնականաբար, դժվարանում է Իրանից Հայաստան մուտք գործող Իրանի քաղաքացիների ու նրանց բեռների նկատմամբ վերահսկողությունը:

Հասկանալի է, որ և՛ Իրանում, և՛ Հայաստանում, և՛ այլ երկրներում կան թմրամիջոցների հանցավոր շրջանառությամբ զբաղվող ուժեր, կազմակերպված հանցավոր խմբեր և անձինք, որոնց ՀՀ կառավարության նշված որոշումը ու նաև դրա հիման վրա կնքված հիշյալ համաձայնագիրը միանգամայն ձեռնտու են, ավելի ճիշտ, երկնքից ընկած նվերի պես մի բան: Խոսքն այն մասին չէ, թե կառավարության որոշումը կայացնողների և տվյալ համաձայնագիրը նախապատրաստողների ու կնքողների նպատակը նրանց նվեր անելն է եղել, բայց կան փաստեր, իրողություններ, որոնք անտեսել չէր կարելի:

Մինչ այժմ Իրանից անօրինական ճանապարհով ՀՀ տեղափոխված թմրամիջոցների մի մասը մնացել է Հայաստանում, հոգեպես ու ֆիզիկապես խեղել, թունավորել, դանդաղորեն կամ արագորեն սպանել մեր երկրի բնակիչներին, մյուս մասը Հայաստանից տեղափոխվել այլ պետություններ՝ իր սև գործն այնտեղ անելու համար: Առաջիկայում էլ նույնն է սպասվում, այսինքն՝ Հայաստանը շարունակելու է լինել ինչպես թմրամիջոցների սպառման վերջնակետ, այնպես էլ տարանցիկ երկիր, ուղղակի կառավարության այս, մեղմ ասած, սխալ որոշման հետևանքով միանգամայն ենթադրելի է, որ կտրուկ աճելու է Իրանից Հայաստան անօրինական ճանապարհով տեղափոխվող թմրամիջոցների զանգվածը:

Ի սկզբանե ընդգծեմ, որ հարևան ու բարեկամ Իրանի նկատմամբ շատ դրական վերաբերմունք ունեմ, որը տարբեր առիթներով արտահայտված է տարիների ընթացքում հրապարակված իմ տարբեր հոդվածներում: Որպես Հայաստանի քաղաքացի, չեմ կարող ուրանալ և երախտիքի մեծ զգացմամբ չհիշել այն ամենը, ինչ Իրանը Հայաստանի համար արեց 90-ական թվականների սկզբին, շրջափակման ու պատերազմի ծանր տարիներին: Լիովին կողմ եմ Իրանի հետ բոլոր բնագավառներում մեր երկրի փոխհարաբերությունների զարգացմանը, միջպետական փոխհարաբերություններն ընդհուպ ռազմավարական դաշնակցության մակարդակին հասցնելուն, սակայն այս ամենը բոլորովին այլ խնդիր է: Փոխհարաբերությունների զարգացման համար թեև շատ ցանկալի, կարևոր, բայց, բնավ պարտադիր պայման չէ Իրանի քաղաքացիների' Հայաստան, և Հայաստանի քաղաքացիների՝ Իրան այցելությունների համար մուտքի արտոնագիր ունենալու պահանջի կամ վիզային ռեժիմի վերացումը: Չեմ կարծում, թե ՀՀ կառավարության համապատասխան պաշտոնյաներից որևէ մեկը կկարողանա հիմնավորել, թե Իրանի հետ տարբեր ոլորտներում մեր հարաբերությունների զարգացման համար երկուստեք այցելությունների կատարելիս մուտքի արտոնագիր ունենալու պահանջի վերացումը պարտադիր էր:

Ավելին. Իրանի և Հայաստանի քաղաքացիները կարող են առանց մուտքի արտոնագրի այցելել միմյանց երկիր, ինչպես հիմա արդեն այցելում են, սակայն դրանից ակնկալվողը՝ երկու պետությունների միջև երկկողմ հարաբերությունների խթանումը, փոխշահավետ տնտեսական, առևտրային և այլ կապերի ամրապնդումը, միջպետական հարաբերությունների հետագա զարգացումը, կարող է և չլինել՝ հայաստանյան տարբեր չինովնիկների կոռուպցիոն շահագրգռվածությամբ պայմանավորված արգելակումների, Արևմուտքից կախվածության հետևանքով վերջինիս կամքը կատարելու, ինչպես նաև Հայաստանում արևմտյան որոշ երկրների և Իսրայելի ազդեցության գործակալների գործունեության հետևանքով:

Եթե ՀՀ կառավարությունը, վարչապետը ցանկանում են Իրանի հետ մեր պետության քաղաքական հարաբերությունները, փոխշահավետ առևտրատնտեսական և այլ կապերը, մշակութային շփումները, գիտության և այլ ոլորտներում համագործակցությունը զարգացնել, ամրապնդել, շատ լավ, հրաշալի է, թող զբաղվեն դրանով, բայց դրա համար, կրկնում եմ, վիզային ռեժիմի վերացումը պարտադիր չէր: Ի՞նչ է՝ սովորական քաղաքացիների այցելությունների համար մուտքի արտոնագիր ունենալու պահա՞նջն էր խանգարում իշխանություններին, որ մինչև հիմա, ինչպես ասում են, մեր քթի տակ գտնվող Իրանի էժան նավթը չենք գնում, այստեղ չենք վերամշակում ու բենզին ստանում, բենզինն անհամեմատ բարձր գներով գնում ենք այլ երկրներից՝ այն դեպքում, երբ Իրանից նավթը նույն նպատակով գնում է նրանից այնքան հեռու գտնվող Լեհաստանը:

Սկզբունքորեն դեմ չեմ Հայաստանի և Իրանի միջև քաղաքացիների՝ առանց մուտքի արտոնագրի այցելությունների մասին համաձայնագրի կնքմանը, սակայն կառավարությունն այդ քայլին պետք է գնար ոչ թե հիմա, այլ ապագայում և միայն այն ժամանակ, երբ ՀՀ մաքսային և ազգային անվտանգության ծառայությունները, ոստիկանությունը կունենային Իրանից Հայաստան մաքսանենգ ճանապարհով թմրամիջոցների տեղափոխման դեմն առնելու բավարար կարողություն, մակարդակ և արդյունքներ: Այսինքն՝ կառավարության կողմից նշված համաձայնագրի կնքմանը համաձայնություն տալը և համաձայնագրի կնքումը այժմ դեռ վաղաժամ էր:

Ավելին. կառավարության հիշյալ որոշմանը կցված ՀՀ արտաքին գործերի նախարարության տեղեկանքում որոշման ընդունման համար բերված հիմնավորումներն անբավարար են: Ասպարեզում չկա որևէ փաստաթուղթ, որով գնահատված լինեն նշված որոշման հետևանքով առաջացող ռիսկերը: Կառավարության խնդրո առարկա որոշումն ընդունել-սղացնելով անցկացրել են որպես անհատական իրավական ակտ, մինչդեռ նմանաբնույթ որոշումը կարող էր ընդունվել միայն որպես նորմատիվային իրավական ակտ, որն ընդունման ավելի բարդ ընթացակարգ է պահանջում: Հենց սրանից խուսափելու համար էլ ՀՀ կառավարության 2016թ. հունիսի 2-ի թիվ 559-Ա որոշման նախագիծը, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի խախտմամբ, ներկայացվել և որոշումն ընդունվել է որպես անհատական իրավական ակտ, որպեսզի որոշման նախագիծը համապատասխան եզրակացություններ ստանալու համար չուղարկվի ՀՀ ԱԱԾ և ոստիկանություն, ու դրանով իսկ նրանք ազատվեն գլխացավանքից ու հետագա պատասխանատվությունից: Հնարավոր է նաև՝ այդպես են վարվել՝ հաշվի առնելով, որ նրանց եզրակացությունները կարող են բացասական լինել, համենայն դեպս, ԱԱԾ-ի և ոստիկանության որևէ եզրակացություն որոշման նախագծին կցված չէ:

ՀՀ կառավարության կայքում՝ որոշման ընդունման օրը (02.06.2016թ.) և առ այս պահի դրությամբ, որոշման նախագծին կցված փաստաթղթերի փաթեթում բացակայում է թեկուզ անհատական իրավական ակտի ընդունման համար անհրաժեշտ ՀՀ արդարադատության նախարարության պետական իրավական փորձաքննության եզրակացությունը: Նշված որոշման ընդունման համար ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի կողմից ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին ուղղված 28.05.2016թ. նամակում գրված է. «Միաժամանակ հայտնում ենք, որ ՀՀ արդարադատության նախարարության պետական իրավական փորձաքննության եզրակացությունը կներկայացվի լրացուցիչ: Հաշվի առնելով հարցի հրատապությունը, խնդրում ենք այն ընդգրկել կառավարության առաջիկա նիստի օրակարգում»:

Ինչպե՞ս է առանց պարտադիր բնույթ ունեցող նշված եզրակացության, հիշյալ համաձայնագիրը կնքելու առաջարկությունը՝ համաձայնագրի նախագծի հետ միասին, ընդգրկվել կառավարության առաջիկա նիստի օրակարգում և նույնիսկ որոշումն ընդունվել, իսկ եթե այդ եզրակացությունը կառավարությունը, այնուամենայնիվ, մինչ որոշման ընդունումը, ստացել է, ապա ինչո՞ւ, ի տարբերություն որոշման նախագծին կից մյուս փաստաթղթերի, չի հրապարակել իր կայքում: Թաքցնելու ինչ-որ բա՞ն կար… Կամ՝ հարցի, կառավարության որոշման ընդունման այդ ի՞նչ հրատապություն էր առաջացել, որ առաջարկությունը ներկայացվել է առանց եզրակացության, թող որոշումը, ասենք, 1-2 շաբաթ հետո ընդունվեր, չէ՞ որ շուրջ 25 տարի Իրանի քաղաքացիները Հայաստան են եկել, ՀՀ քաղաքացիներն էլ Իրան մեկնել միայն մուտքի արտոնագրով (բացառությամբ դիվանագիտական անձնագիր ունեցողների):

Իմ ձեռքի տակ բազմաթիվ փաստեր կան (դրանց մի մասը կներկայացնեմ այս հոդվածի շարունակության մեջ) Իրանի քաղաքացիների կողմից Իրանից Հայաստան թմրամիջոցների այնպիսի մաքսանենգ տեղափոխման, որոնք մաքսային և սահմանապահ ծառայությունների կողմից ժամանակին չեն հայտնաբերվել: Իրավապահ մարմինների կողմից դրանք հայտնաբերվել են միայն հետագայում, ՀՀ մաքսային սահմանն անցնելուց հետո, արդեն Երևանում կամ այլուր: Հայտնաբերվել են երբեմն պատահականորեն, ավելի ճիշտ, թմրաբիզնեսով զբաղվողների ու թմրամոլների անզգուշության հետևանքով: Եվ այս ամենը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Հայաստանի և Իրանի միջև գործում էր վիզային ռեժիմը: Հիմա երբ կարելի է Իրանից առանց մուտքի արտոնագրի գալ Հայաստան, դժվար չէ պատկերացնել, թե առաջիկայում հարևան երկրից Հայաստան թմրամիջոցների թափանցման ծավալների ինչ մեծ աճ է լինելու: Հիշյալ համաձայնագրի օգուտնե՞րն են ավելի մեծ, թե վնասները, որ արտահայտվելու են բազմաթիվ մարդկանց ճակատագրերի խեղմամբ, հոգեկան ու ֆիզիկական կործանմամբ, հանցավորության աճով:

Կառավարությունը ցանկության դեպքում միշտ էլ կարող է վերանայել իր որոշումը, նշված համաձայնագիրը հավերժական փաստաթուղթ չէ և կարելի է դադարեցնել նրա գործողությունը, որի հնարավորությունը նախատեսված է համաձայնագրի 11-րդ հոդվածի 2-րդ կետով: Միայն թե կառավարությունը ցանկանա…

Շարունակելի
Արթուր Հովհաննիսյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Արամ ՍարգսյանՏարադրամի փոխարժեքները մարտի 29-ինՎրաերթի ենթարկված 83-ամյա կինը հիվանդանոցում մահացել էՍԱՏՄ-ն հրապարակել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքներըԻրավապահները խուզարկություն են իրականացնում Ազգային ժողովրդավարական բևեռի որոշ անդամների և համակիրների բնակարաններում«BMW» -ն հայտնվել է բենզալցակայանի հարևանությամբ գտնվող տարածքում. վարորդի ինքնությունը պարզվում էԲաքուն խոշտանգում էր արցախցիներին, նրանց «մի սենյակի» մեջ էին լցրել», փակ էր, ելք չկար․ ԹաթոյանԲաքուն համակարգային ցեղասպանություն է իրականացնում հայի նկատմամբ, զիջելով՝ նոր ողբերգություն կլինիԿարեն Գիլոյանը հետևել է Հեծանվային սպորտի և Հրանտ Շահինյանի անվան մարզադպրոցի կառուցման աշխատանքներին Գողության մեղադրանքով հետախուզվողին ոստիկանները հայտնաբերեցին Հրազդանի կիրճում Ապրիլի 1-ից ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքների համար սահմանված առցանց անմաքս առևտրի արտոնության շեմը ենթարկվելու է փոփոխությանԲրազիլիայում երկնաքեր է այրվել (լուսանկարներ, տեսանյութ)Թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեմ Երևանի պարեկների պայքարի աչքի ընկած դրվագներ Միայն Ներքին Հանդում 2700 հեկտար Բաքվի օկուպացիայի ներքո է, ուզում են վերացնել մեր ինքնությունը (տեսանյութ)Հորը բռնության ենթարկելու, սպանության փորձի համար մեղադրանք է ներկայացվել 40-ամյա տղամարդուն Դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում սպասվում է ապրիլի 1-5-ն ընկած ժամանակահատվածումՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային՝ կիրառելով մոտ 100 ԱԹՍ, «Իսկանդեր» և «Կինժալ»Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել էԳևորգ Պապոյանն ընդունել է Չուն Բյունվոնի գլխավորած պատվիրակությանը«Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Հովհաննես Մանուկյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել Պուտինը զարմացած էր Փաշինյանի հայտարարությունից. Լավրով «Նոա» ֆուտբոլային ակումբը համագործակցություն է սկսել պորտուգալացի մասնագետների հետՀակաթմրամոլային բազմաքայլ միջոցառումը Ախուրյանի ոստիկաններն ավարտին հասցրին համագործակցության շնորհիվ «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել ենՄեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 6-ից մարտի 7-ը ՀՀ 2024 թ. երիտասարդական մայրաքաղաք Գավառում տրվել է միջոցառումների պաշտոնական մեկնարկը Կառավարությունն առաջարկում է Սյունիքի, Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի 6 համայնքներին համայնքային մասհանումներ իրականացնել Հայաստանն առաջին անգամ կմասնակցի ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին Երևանի, Արարատի ու Կոտայքի մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Անկանխիկ գործարքներից կենսաթոշակի և նպաստի 10% հետվճարից կարող են օգտվել որոշ բանկերի քարտապաններՄայր Աթոռում կատարվել է Խավարման կարգը Ժամանակը եկավ, մեզ չպաշտպանեց, մեզ թողեց մենակ. Սիմոնյան Հետախուզվում էր քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների մեղադրանքով Դավիթ Օհանյանը նշանակվել է Սյունիքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորՏուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարվածՕդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներՏեղումներ չեն սպասվումԼանջազատ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներԹթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ վաճառքի բաժնի ղեկավարի «Toyota»-ներըԻշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի պնդումը, երբ վերջինս անդրադարձել է ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայինՎաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը (տեսանյութ) Գրիգոր Մինասյանը ներկայացրել է ՄԻՊ ռազմավարությամբ իրականացված ծրագրերըԱյրվել է վագոն-տնակՀայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպենՈսկու գինն աճել էԻ՞նչ կլինի, եթե հանձնվեն գյուղերը Տավուշում ու ի՞նչ կանցնի Ադրբեջանի վերահսկողության տակ. ՊետրոսյանԹումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Ամենադիտված