Ջենիֆեր Էնիսթոնը և մյուս հայտնիները, հանուն կենդանիների սիրո պատրաստ են ցանկացած զոհողության
ԱյլՕգոստոսի 20-ին ողջ աշխարհը նշում է անտուն կենդանիների պաշտպանության օրը: Ինչ-որ ժամանակ պաշտված, ապա լքված կենդանիները իրոք շատ են զգում մեր օգնության կարիքը, հայտնում է 7days.ru-ն:
Շատ հայտնիներ պատրաստ են շատ բան անել գոնե մի քանի կենդանի փրկելու համար: Ջենիֆեր Էնիսթոնը պատմել է, որ մի անգամ գնացել է ապաստարան, որպեսզի իր համար շուն ընտրի, սակայն հայտնվել է շատ տանջալի ընտրության առաջ:
«Ես այնտեղ անցակցրեցի 3 ժամ և չէի կարողանում ինձ ստիպել այնտեղից հեռանալ: Ես ցանկանում էի «որդեգրել» բոլորին: Ես այնտեղ ծով արցունք թափեցի, քանի որ չէի կարող վերցնել բոլորին»,- պատմել է դերասանուհին: Արդյունքում նա վերցրել է մեկին և անվանել Սոֆի: Իսկ ահա դերասանուհի Քեթրին Հայգլը իրեն չի սահմանափակել: Ներկայումս նրա տանը ապրում են ապաստարաններից վերցրած 8 շուն: