Սահմռկեցուցիչ դեպք Չարենցավանում. հայր ու դուստր մահացել են ողբերգական մահով. shamshyan.com
Արտակարգ Պատահար
shamshyan.com-ը հայտնում է, որ դաժան ու ողբերգական դեպք է պատահել Կոտայքի մարզում․ շտապօգնության ավտոմեքենայի մեջ հայրը հանկարծամահ է եղել, իսկ աղջիկը իրեն դուրս է նետել նույն ավտոմեքենայից և տեղում մահացել:
Այսօր՝ օգոստոսի 21-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 20։00-ի սահմաններում Չարենցավանի բժշկական կենտրոնից ոստիկանության Չարենցավանի բաժին հայտնել են, որ կանչով մեկնել են Երևան-Սևան ավտոճանապարհի 31-րդ կմ հատված՝ Չարենցավանի վարչական շրջան, որտեղ Samand մակնիշի 26 UL 143 համարանիշի ավտոմեքենայի վարորդի ինքնազգացողությանը վատացել է, և նրան տեղափոխելիս մահացել է։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել ոստիկանության Չարենցավանի բաժնի օպերատիվ խումբը, բաժնի պետ Սամվել Տոնոյանի գլխավորությամբ։ Պարզվել է, որ հիվանդանոց տեղափոխելու ժամանակ շտապօգնության ավտոմեքենայի մեջ է եղել նաև մահացածի աղջիկը, ով տեսնելով, որ հայրը մահացել է, բացել է մեքենայի դուռը և իրեն դուրս նետել, ով նույնպես տեղում մահացել է։
Գ․ Շամշյանի տեղեկություններով մահացած տղամարդու կինը, 2 տղան, հարսն ու թոռը նույնպես եղել են ավտոմեքենայում։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում: