Կրասնոդարում հետախուզվողը հայտնաբերվել է Բագրատաշենի անցակետում
ԻրավունքՀՀ ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողներն օգոստոսի 20-ին' ժամը 2.20-ին, Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերել են 1969 թ. ծնված Յաշա Ն.-ին, որը ապրիլի 27-ից ՌԴ Կրասնոդարի երկրամասի Կրիմսկի շրջանի ՆԳԲ կողմից հետախուզվում էր ՌԴ քր. օր.-ի 166 հոդվածի 1-ին մասի /ավտոառևանգում/ մեղադրանքով:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: