Տոկիոյի Օլիմպիական խաղերը կհուզեն աշխարհի բոլոր մարդկանց սրտերը. Ճապոնիայի վարչապետ
ՍպորտՃապոնիայի վարչապետ Սինձո Աբեն խոստացել է, որ երկրի կառավարությունը բոլոր ջանքերը կգործադրի, որպեսզի 2020 թվականին Տոկիոյի Օլիմպիական խաղերը կազմակերպվեն ամենաբարձր մակարդակով: Այս մասին տեղկեացնում է ՏԱՍՍ-ը:
«Մենք անհրաժեշտ ամեն ինչ կանենք, որպեսզի ապահովենք 2020 թվականի Օլիմպիադայի և Պարալիմպիադայի լավագույն պայմաններ: Հուսով եմ, որ Տոկիոյի Խաղերը կհուզեն աշխարհի բոլոր մարդկանց սրտերը»,- վարչապետի խոսքը մեջբերել է Կիոդո գործակալությունը:
Ռիո դե Ժանեյրոյում Ճապոնիայի վարչապետը նաև հանդիպում է անցկացրել Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախի հետ, որի ընթացքում կողմերը պայմանավորվել են համակարգել Օլիմպիադա-2020-ի կազմակերպման և դոպինգի դեմ պայքարի հետ կապված բոլոր հարցերը:
32-րդ ամառային Օլիմպիական ամառային խաղերը տեղի կունենան 2020 թվականին Տոկիոյում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: