Թուրք-ադրբեջանական տանդեմը զինում է Ուկրաինային՝ ընդդեմ ՌԴ-ի ԱԺ պատգամավորները գործուղվում են Բեռլին Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են Հայաստանի ուղարկած մարդասիրական օգնությունը Եգիպտոսում է. 1-2 օրում այն կփոխանցվի Գազայի բնակիչներին Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում․ Լավրով Փաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ) Առաջիկայում շատ լուրջ քաղաքական գործընթացներ են սպասվում․ Նաիրա Զոհրաբյան Բաքուն օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը ներկայացնում է որպես «ռազմական համալիր» 5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ Աֆղանստանում 

«Սա ոտնձգություն է ՀՀ անկախության հանդեպ»

Հարցազրույցներ

Օգոստոսի 15-ին պաշտոնական այցով Հայաստան ժամանեց ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, ում հետ պաշտոնական մակարդակով քննարկվեց Հայաստանում հայ-ռուսական ընդհանուր ստորաբաժանում ստեղծելու հարցը։

Թեմայի շուրջ ԼՈՒՐԵՐ.com-ը զրույց ունեցավ ՀՀ քաղաքական գործիչ, 4-րդ գումարման ՀՀ ԱԺ պատգամավոր Ստյոպա Սաֆարյանի հետ ։

-Պարո՛ն Սաֆարյան, օգոտոսի 15-ին ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի Հայաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում հայկական կողմի հետ քննարկման արդյունքում հայ-ռուսական զինված ստորաբաժանում ստեղծելու մասին որոշում կայացվեց, ի՞նչ կարծիքի եք այդ ձեռնարկի մասին։

-Սա մի իրադարձություն է, որը պետք է գնահատվի նախկին մի շարք համանման որոշումների համատեքստում, այդ թվում՝ դիտարկվելով նաև ՀՕՊ միացյալ համակարգ ստեղծելու քայլի հետ միասին։ Ռուսաստանին դուր չի գալիս հայկական զինված ուժերի ինքնուրույնությունն ու ինքնաբավության աստիճանը, սա հերթական զսպաշապիկն է ՀՀ ԶՈՒ համար՝ ինքնիշխանությունը կիսելու որոշումներ կայացնելու իրավունքը ամենատարբեր բնագավառներում կիսելու միջոցով և ուղղակի վերահսկողության տակ առնելու մեր զինված ուժերին։

Նախկինում առիթ ունեցել եմ անդրադառնալու ՀՕՊ միացյալ համակարգին, որտեղ նշել եմ, որ նախկինում նույնպես կար այդ համակարգը միասին օգտագործելու հնարավորություն, բայց հարցն այն է, որ նոր պայմանագրով որոշումներ կայացնելու մեր իրավունքն է կիսվում, և շատ կարևոր է, որ ՀՀ-ի համար կարևորագույն պահերին որոշումների ընդունման իրավունքը փոխանցվում է «Մոսկվային»։

Նույնը կարելի է ասել վերաբերում է, օրինակ, նրան, որ 2012 թվականին արգելվեց ՀԱՊԿ-ից դուրս որևէ այլ երկրի ռազմական ենթակառուցվածքի օբյեկտ տեղակայելու վերաբերյալ միանձնյա որոշումներ կայացնելը. այն ժամանակ հավելյալ որոշում կայացվեց՝ ՀԱՊԿ պայմանագրի կցմամբ, որով ասվում էր, որ եթե դու ուզում ես այլ երկրի ռազմական ենթակառուցվածքի օբյեկտ տեղակայել Հայաստանում պարտավոր ես ունենալ բոլորի համաձայնությունը։

Այսքանից հետևում է մի ենթադրություն՝ եթե քեզ պետք է ռեսուրս, որը չես կարող ստանալ ՀԱՊԿ-ից, դու այլ տարբերակ չունես, որքան էլ դա քո շահերի համար էական նշանակություն ունի։ 2012 թվականին այդ արձանագրությունը, որ վավերացրինք ինքնիշխան կերպով, ինքնիշխան որոշումներ կայացնելու իրավունքից հրաժարվեցինք։

2016-ին, ըստ էության՝ այս պայմանագիրը ՀՕՊ բնագավառում կնքելով հրամանատարության մակարդակով, որոշումներ կայացնելու իրավունքը կիսեցինք Ռուսաստանի հետ, այժմ ցամաքային զորքերի մակարդակով ենք դա անում …Եվ ես կարծում եմ՝ սա ունի մի նպատակ՝ Հայաստանի ինքնիշխանության նվազեցումը:

-Ապրիլյան քառօրյայի կրկնման դեպքում, եթե անհրաժեշտություն լինի ՀՀ ԶՈՒ ներգրավման, հնարավո՞ր է, որ այս կառույցը կամ պայմանագիրը խոչընդոտ հանդիսանա հայկական երկու հանրապետությունների փոխօգնության պարտականության իրացման առջև:

- Այո՛, ոչ միայն որոշակի ռազմական գործողությունների միանձնյա ղեկավարման հարցում, քանի որ համատեղ որոշումների կայացումը պարտադիր է, և մյուս կողմը կարող է չցանկանալ այդ որոշումը. խոսքը վերաբերում է մասնավորապես 4-րդ բանակային կորպուսին, որը տեղակայված է Հայաստանի հարավում՝ հենց մերձարցախյան տարածաշրջանում, այդ համատեղ ստորաբաժանումը և, հասկանալի է արդեն, որ, Աստված մի արասցե, ռազմական որևէ գործողության դեպքում, եթե հարկ լինի ուժերը համատեղել, որոշումներն էլ պետք է համատեղ օգտագործվեն։

Նույնը վերաբերում է ՀՕՊ համակարգին, որովհետև ես առիթ ունեցել եմ գրել այդ թեմայով. այս պայմանագիրը, որը հղում է կատարում ԱՊՀ համանուն պայմանագրին, ԱՊՀ տարածքում միացյալ ՀՕՊ-ի ստեղծման 2005 թ. այդ պայմանագիրը նախատեսում է, որ ոչ միայն սահմանին մարտական հերթապահության տակ դրված միջոցները, այլև ՀՀ ռեզերվային միջոցները օգտագործման անհրաժեշտության դեպքում, դու պարտավոր ես ունենալ ՌԴ համաձայնությունը, և դա գտնվում է ՌԴ օդատիեզերական ուժերի հրամանատարության վերահսկողության ներքո։

Հիմա հարց եմ տալիս. եթե հարկ լինի օգտագործել այն միջոցները, որոնք դրված են մարտական հերթապահության տակ, եթե անհրաժեշտություն առաջանա օգտագործել մարտական հեթապահության տակ չդրված, բայց ռեզերվային միջոցները, եթե մենք խնդիր ունենանք ինքնուրույնաբար մարտի ընթացքում որոշումներ կայացնելու, ո՞նց ենք անելու. եթե իրավական նորմատիվ առումներով մենք ունենք որոշումներ կայացնող այլ կողմ, որը կարող է շահագրգռված չլինել այդ որոշումների ընդունման հարցում, հետևաբար, սա նույնպես շատ վտանգավոր բան է…

Կարծես թե տևական կերպով փորձում են թուլացնել «ինքնագործունեությունը», իսկ ավելի ստույգ՝ ինքնիշխանությունը, որը մենք ունեինք ապրիլյան պատերազմի ժամանակ և որով, լավ թե վատ, կարողացանք պաշտպանվել, իհարկե, որոշակի տարածքային կորուստների գնով, բայց, համենայն դեպս, թույլ չտալով շփման գծի էական փոփոխություն ինքնիշխան որոշումներ կայացնելու իրավունքով և ուժով։ Ինչպիսի՞ արդյունք կունենայինք մենք ապրիլյան պատերազմի ընթացքում, եթե մենք չունենայինք այդ ինքնուրույնությունը, կարծում եմ՝ պատասխանն ակնհայտ է։ Սա բառացիորեն ոտնձգություն է ՀՀ ինքնիշխանության հանդեպ, որը էականորեն կասկածի տակ է դնում ՀՀ անկախությունը։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Թուրք-ադրբեջանական տանդեմը զինում է Ուկրաինային՝ ընդդեմ ՌԴ-իԱԺ պատգամավորները գործուղվում են Բեռլին Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են Հայաստանի ուղարկած մարդասիրական օգնությունը Եգիպտոսում է. 1-2 օրում այն կփոխանցվի Գազայի բնակիչներին Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում․ ԼավրովՓաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ) «Մարդու սեռական դաշտը համարում եմ իր անձնական տարածք, որտեղ ոչ ոք չպետք է իր հետաքրքրասեր քիթը խոթի». Իլոնա ՆուրբեկյանԱռաջիկայում շատ լուրջ քաղաքական գործընթացներ են սպասվում․ Նաիրա ԶոհրաբյանԲաքուն օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը ներկայացնում է որպես «ռազմական համալիր» Բրիթնի Սփիրսը լուսանկարվել է ամբողջովին մերկ (լուսանկարներ)5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ Աֆղանստանում «Կրոկուսի» ահաբեկիչների և ուկրաինական կողմի միջև կապը հաստատվել է․ ՌԴ ՔԿՆարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան Ադրբեջանը Ֆրանսիային մեղադրել է «իր տարածքում լրտեսական ցանց ստեղծելու» մեջՀայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. Խաչատուրյան (տեսանյութ) Մակրոնը հանդիպել է Բրազիլիայի նախագահի հետ (տեսանյութ)Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը Կապալառու կազմակերպությունը Նոր Հաճնի կամրջի վրա իրականացնում է փոսային նորոգման աշխատանքներ«Կրոկուսի» վրա հարձակված ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տակ են եղելՀանձնաժողովում քննարկվել է ՀՀ կառավարության ծրագրի նախորդ տարվա կատարողականըՀՀ Աժ պատգամավորը շուկաների դիվերսիֆիկացումն անհրաժեշտություն է համարումՀՀ ԱԺ պատգամավորի համոզմամբ՝ ԵՄ և այլ շուկաների ինտեգրվելը չի հակադրվում ԵԱՏՄ-ի հետ համագործակցությանը Նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում Պատժի կրումից խուսափելու համար հետախուզվողը տեղափոխվեց քրեակատարողական հիմնարկ «Ջերմուկի» ապակյա շիշը կոտրվել է և դրա ապակյա բեկորը դիպել է քաղաքացու աչքին ՆԳՆ փրկարար ծառայության տարածքային ստորաբաժանումները շարունակում են ուսուցողական միջոցառումներն Արագածոտնի, Գեղարքունիքի և Լոռու մարզերում Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում․ ԱՆՀայաստանի Հանրապետությունում բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. վարչապետ Լարսը բաց է Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծըԱրարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվիTelegram-ը գործիք է դառնում ահաբեկիչների ձեռքում. Պեսկով Երևանում և Գողթանիկ գյուղում կատարված խուզարկություններով մեծ քանակությամբ զենք և զինամթերք են հայտնաբերվել ԼՂ-ից բռնի տեղահանված 500 ուսուցիչ աշխատում է ՀՀ դպրոցներումՏԿԵ նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի կառավարման խորհրդի հերթական նիստըՀատկացումներ՝ Սերգեյ Փարաջանովի և Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակների հոբելյանական միջոցառումների պատշաճ կազմակերպմանըՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներԿարեւորում եմ քաղհասարկության կազմակերպությունների եւ որոշումներ կայացնողների մշտական կապը. Զարուհի ԲաթոյանԳազամատակարարման վթարային դադարեցում Գյումրի քաղաքումՄեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումըՊարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկիՄարդկանց վախեցնում են, թե իշխանությունը Մեղրին հանձնում է, քանի որ դատարաններ են փակվումՀայաստանը 300 հազար դոլարի օգնություն կտրամադրի Ճապոնիային երկրաշարժից տուժածների կարիքների համարՌուբեն Ռուբինյանը մարտի 28-ին ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանըՎերացվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումըՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները. փաստաբան ԿԸՀ-ի վարկանիշն աճել է․ ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները
Ամենադիտված