Ռուսաստանը չի մասնակցի պարալիմպիկ խաղերին
ԱշխարհՌուսաստանի պարալիմպիկ հավաքականը չի կարողանա մասնակցել Ռիո Դե Ժանեյրոյում կայանալիք պարալիմպիկ խաղերին: Մարզական վճռաբեկ դատարանը մերժել է Ռուսաստանի պարալիմպիկ կոմիտեի բողոքը և որոշում կայացրել, ըստ որի ռուս մարզիկները արգելված խթանիչներ օգտագործելու պատճառով հանդես չեն գա Բրազիլիայում: Ավելի վաղ միջազգային պարալիմպիկ կոմիտեի նախագահ Ֆիլիպ Կրեյվենը հայտարարել էր, որ պարալիմպիկ կոմիտեն միաձայն կողմ է ռուսական պատվիրակության որակազրկմանը:
Տեղեկությունը հայտնում է Մարզական վճռաբեկ դատարանի լրատվության բաժինը:
Ռուսաստանի պարալիմպիկ կոմիտեին վճռաբեկ դատարանում ներկայացնում էր Անդրեյ Ռիաբինսկին: Ավելի վաղ միջազգային պարալիմպիկ կոմիտեն որակազրկել էր ռուս մարզիկներին Ռիչարդ Մակլարենի ցուցմունքի և համաշխարհային հակադոպինգային գործակալության (WADA) հայցով: