«Ջերմուկի» ապակյա շիշը կոտրվել է և դրա ապակյա բեկորը դիպել է քաղաքացու աչքին Հայաստանի Հանրապետությունում բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. վարչապետ Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկի ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները. փաստաբան Չի կարող գերության մեջ գտնվող մարդը տալ արժանահավատ տեղեկություններ. Բաքոյան ՀՀ Կառավարությունը մարդասիրական օգնություն է ուղարկել Գազայի բնակչությանը Ուժի մեջ է մտնում տուգանքների վճարման բոնուսային համակարգը Պատժի կրումից խուսափելու համար հետախուզվողը տեղափոխվեց քրեակատարողական հիմնարկ Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը 

Սեյրան Օհանյանը խոսել է ԼՂ հակամարտության կարգավորման հնարավորությունների մասին

Հասարակություն

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ձգձգման պատճառներից մեկը համարում է հակամարտող կողմերի արժեքների տարբերությունը: «Բազե-2016» համահայկական երիտասարդական հավաքի մասնակիցների հետ հանդիպմանը, պատասխանելով հարցին՝ որքա՞ն է ձգձվելու հակամարտությունը, Սեյրան Օհանյանն ասաց. «Մեզ մոտ և մեր հակառակորդի մոտ հերոսության դրսևորումները տարբեր են: Մեզ մոտ հերոսանալ, նշանակում է նետվել պատերազմի հորձանուտի մեջ, կյանքը տալ հանուն հայրենիքի, անմահանալ, իսկ մեր հակառակորդի մոտ հերոսանալ, նշանակում է քնած մարդուն կացնով սպանել, գլուխներ կտրել և այլն: Նրանք իրենց այդ դեմքը ցույց տվեցին նաև ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում»,- ասաց նախարարը:

Նախարարը հավելեց, որ ԼՂ հակամարտությունը դեռ երկար ժամանակ կշարունակվի, քանի դեռ հակամարտող կողմերը արժեքների համադրման եզրեր չեն գտել: «Այն կշարունակվի այնքան, քանի դեռ լուծման միասնական տարբերակներ չեն գտնվի, քանի դեռ չեն ձևավորվի անվտանգության համակարգերի ձևավորման միասնական մոտեցումներ»,- ընդգծեց Սեյրան Օհանյանը:

Նրա խոսքով՝ ապրիլյան քառօրյա պատերազմը որոշակի արագություն է հաղորդել հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացին: «Բանակցային գործընթացի շրջանակներում մենք տեսնում ենք, որ կան հանդիպումներ, կան պայմանավորվածություններ: Հանդիպումների նպատակը բանակցային գործընթացի շարունակումն է, վստահության մեխանիզմների ձևավորումը: Մենք մշտապես ասել ենք, որ պետք է վստահության մթնոլորտ ձևավորվի, որպեսզի հնարավոր լինի բանակցությունների արդյունքում հասնել հակամարտության կարգավորմանը: Այսինքն, սա նշանակում է, որ չպետք է լինեն հրադադարի խախտումներ, դիվերսիոն հարձակումներ, ռազմական հռետորաբանություն: Մենք միշտ համանախագահող երկրներին ասում ենք, որ դա իրենց պարտականությունն է՝ միջազգային հետաքննության մեխանիզմների համար համապատասխան կարգավորումներ պետք է լինեն: Ես համանախագահներին նաև ասել եմ, որ իրենք երկրագնդի ամենափոքր կենդանու շարժը տեսնելու արբանյակային հնարավորություն ունենում են, սակայն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար այդ հնարավորությունը չեն կարողանում գտնել, որպեսզի տեսնեն, թե որ կողմն է իրականում խախտում հրադադարը»,- ասաց Օհանյանը:

Նախարարն ընդգծեց, որ հակամարտությունը պետք է կարգավորվի միայն խաղաղ ճանապարհով. դա է հայկական կողմի դիրքորոշումը: «Բայց վերջին տարիներին ուժի գործադրման միջոցով Ադրբեջանի իշխանությունները փորձում են ճնշում գործադրել հայկական կողմի վրա և միակողմանի հաջողություններ արձանագրել: Եթե կռիվ լինի, մենք կռվելու ենք մինչև վերջ և պահելու ենք մեր արժանապատվությունը: Հիմա մենք գտնվում ենք բանակցային փուլում: Եթե հակառակորդը ուղղակի բանակցությունների իմիտացիա չի անում և դրան զուգահեռ ուժեր չի կուտակում նոր հարձակման համար, ապա կարելի է ինչ-որ արդյունք ակնկալել: Եթե նա այլ նպատակներ ունի, ապա հարցի լուծման միակ ճանապարհը Արցախի և Հայաստանի հզորացումն է»,- եզրափակեց Սեյրան Օհանյանը:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ՀՀ Աժ պատգամավորը շուկաների դիվերսիֆիկացումն անհրաժեշտություն է համարումՀՀ ԱԺ պատգամավորի համոզմամբ՝ ԵՄ և այլ շուկաների ինտեգրվելը չի հակադրվում ԵԱՏՄ-ի հետ համագործակցությանը Նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում Պատժի կրումից խուսափելու համար հետախուզվողը տեղափոխվեց քրեակատարողական հիմնարկ «Ջերմուկի» ապակյա շիշը կոտրվել է և դրա ապակյա բեկորը դիպել է քաղաքացու աչքին ՆԳՆ փրկարար ծառայության տարածքային ստորաբաժանումները շարունակում են ուսուցողական միջոցառումներն Արագածոտնի, Գեղարքունիքի և Լոռու մարզերում Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում․ ԱՆՀայաստանի Հանրապետությունում բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. վարչապետ Լարսը բաց է Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծըԱրարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվիTelegram-ը գործիք է դառնում ահաբեկիչների ձեռքում. Պեսկով Երևանում և Գողթանիկ գյուղում կատարված խուզարկություններով մեծ քանակությամբ զենք և զինամթերք են հայտնաբերվել ԼՂ-ից բռնի տեղահանված 500 ուսուցիչ աշխատում է ՀՀ դպրոցներումՏԿԵ նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի կառավարման խորհրդի հերթական նիստըՀատկացումներ՝ Սերգեյ Փարաջանովի և Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակների հոբելյանական միջոցառումների պատշաճ կազմակերպմանըՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներԿարեւորում եմ քաղհասարկության կազմակերպությունների եւ որոշումներ կայացնողների մշտական կապը. Զարուհի ԲաթոյանԳազամատակարարման վթարային դադարեցում Գյումրի քաղաքումՄեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումըՊարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկիՄարդկանց վախեցնում են, թե իշխանությունը Մեղրին հանձնում է, քանի որ դատարաններ են փակվումՀայաստանը 300 հազար դոլարի օգնություն կտրամադրի Ճապոնիային երկրաշարժից տուժածների կարիքների համարՌուբեն Ռուբինյանը մարտի 28-ին ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանըՎերացվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումըՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները. փաստաբան ԿԸՀ-ի վարկանիշն աճել է․ ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները 10-րդ անգամ կիրականացնեն «Հարության Ավետիս» կանթեղներով երթըԱջափնյակ և Շենգավիթ վարչական շրջանների բակերը ազատվել են ապօրինի կառույցներիցՀայաստանում նկատվում է ընտանիքում երրորդ և հաջորդ երեխաների ծնունդների աճ Չի կարող գերության մեջ գտնվող մարդը տալ արժանահավատ տեղեկություններ. ԲաքոյանՀնագետները Նախիջևանում 4 000 տարի առաջ ապրած ամազոնուհիների մնացորդներ են հայտնաբերելՀՀ-ն պետք է կողմնորոշվի, թե որ ուղղությամբ է ընթանալու․ ժողովրդավարական ուժերի համաժողով՝ նվիրված Հայաստանի եվրաինտեգրմանըՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները. ՍաղաթելյանՀՀ Կառավարությունը մարդասիրական օգնություն է ուղարկել Գազայի բնակչությանըՀայաստանը կրկին կմասնակցի Unity Euro Cup-ինՀՀ-ում աղքատ է բնակչության 24,8%-ը, ցուցանիշը նվազել է տնտեսության զարգացման արդյունքում․ նախարարՈւժի մեջ է մտնում տուգանքների վճարման բոնուսային համակարգըՀայաստանը վերածվում է հավաքական Արևմուտքի ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. ԶախարովաՊատժի կրումից խուսափելու համար հետախուզվողը տեղափոխվեց քրեակատարողական հիմնարկՀայաստանի եւ Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով զբաղվող հանձնաժողովների միջեւ ստորագրվել է համատեղ հայտարարությունՀայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնիՔՊ-ականները թող գան և մեզ մոտ ասեն, որ ադրբեջանական գյուղ է․ պատգամավորը զրուցել է ոսկեպարցիների հետԱդրբեջանի ՄԻՊ-ն օկուպացված Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած արցախցիների հետԱվարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը Որպես կառավարող կուսակցություն՝ մենք լսում ենք, թե ինչ են ասում քաղաքական ուժերը, քաղաքացիները. Վահագն ԱլեքսանյանՔաղաքացիական անհայտ կորածների ընտանիքները սոցիալական աջակցության կշարունակեն ստանալԵրկու դրվագ Կումայրիի ոստիկանների հակաթմրամոլային պայքարից Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Միկոյան - Գալշոյան փողոցների խաչմերուկում
Ամենադիտված