Ադրբեջանում հայրը խեղդել է դստերը
ԱդրբեջանԱդրբեջանի Սալյան քաղաքում 62-ամյա Էլդար Գուրբանովը երեք օր առաջ իր բնակարանում ձեռքերով խեղդել է սեփական դստերը՝ 33-ամյա Գյուլնար Գուրբանովային:
Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ նշելով, որ որդեսպան հայրը ձերբակալվել է:
Նշվում է, որ սպանությունը կատարվել է ընտանեկան վիճաբանության արդյունքում:
Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել են, որ Բաքվի տնտեսական քոլեջի 3-րդ կուրսի ուսանող Գաչայ Նադիր օղլու Շահվերենովը որսորդական հրացանով գնդակահարել է սեփական հորը' Նադիր Շահվերենովին այն բանի համար, որ վերջինս որդուն հորդորել է սափրել մորուքը, ինչը նա թողել է վահաբիական աղանդին միանալու պատճառով: Գաչայ Շահվերենովը ձերբակալվել է: Նա խոստովանել է հանցագործությունը, սակայն չի զղջացել կատարածի համար:
Ադրբեջանական ԶԼՄ-ների համաձայն' 2016 թվականի սկզբից մինչ այժմ Ադրբեջանում մայրասպանության 2, հայրասպանության 2, հարազատների միմյանց սպանության 36, ամուսինների միմյանց սպանության 30, զավակի սպանության 12 դեպք է տեղի ունեցել: