Դոլարը փոքր աճ է գրանցել, եվրոն` արժեզրկվել
ՏնտեսությունՀայաստանի ազգային արժույթի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը օգոստոսի 24-ին կազմել է 474.34 դրամ: Այն նախորդ օրվա համեմատ աճել է 0.09 դրամով: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 535.06 դրամ՝ նվազելով 2.12 դրամով, բրիտանական ֆունտի փոխարժեքը 627.17 դրամ է՝ նախորդ օրվա համեմատ աճել է 2.11 դրամով: Ռուսական ռուբլու փոխարժեքը օգոստոսի 24-ին կազմել է 7.32 դրամ՝ նախորդ օրվա միջին փոխարժեքը մնացել է անփոփոխ:
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները՝ արծաթ՝ 289.45 դրամ, ոսկի՝ 20,466.01 դրամ, պլատին՝ 16,897.42 դրամ։