Հայտնի են Գյումրիում և Վանաձորում ՀԱԿ-ի թեկնածուները
ՔաղաքականՕգոստոսի 25-ին տեղի է ունեցել Հայ Ազգային Կոնգրեսի վարչության նիստ:
Նիստում քննարկվել է Գյումրիում և Վանաձորում 2016թ. հոկտեմբերի 2-ին տեղի ունենալիք ընտրությունների մասնակցության հարցը: Վարչությունը որոշեց.
1. Ներկայացնել դիմում 2016թ. հոկտեմբերի 2-ին կայանալիք Գյումրու և Վանաձորի ավագանիների ընտրություններին մասնակցելու վերաբերյալ,
2. Հաստատել Գյումրու և Վանաձորի ավագանիների ընտրություններում Հայ Ազգային Կոնգրեսի ընտրական ցուցակները:
Գյումրիում Հայ Ազգային Կոնգրեսի ընտրական ցուցակը կգլխավորի «Շրջապատ» թերթի գլխավոր խմբագիր Սյուզի (Եպրաքսյա) Մեխակյանը, իսկ Վանաձորում' Կոնգրեսի Վանաձորի կառույցի ղեկավար, «Ներուժ» ՍՊԸ տնօրեն Ռուբեն Ոսկանյանը: