Կառավարությունը 50 տոկոսով զեղչում է Մեղրու տարածաշրջանում ոռոգման ջրի վարձավճարը
ԱՐԽԻՎՍյունիքի մարզի Մեղրու տարածաշրջանում գյուղացիական տնտեսությունների կողմից օգտագործվող ոռոգման ջրի դիմաց գանձվող վարձավճարների նկատմամբ ընթացիկ տարում կկիրառվի 50 տոկոս զեղչ: Այդ նպատակով կառավարությունը Ջրային տնտեսության պետական կոմիտեին պահուuտային ֆոնդից հատկացրեց ավելի քան 17 մլն դրամ:
«Մեղրու տարածաշրջանում ոռոգման ջրի դիմաց հաշվարկվող եկամուտների նկատմամբ 50 տոկոս զեղչի կիրառումը նպատակահարմար է՝ հաշվի առնելով տարածաշրջանի զարգացման ռազմավարական կարևորագույն նշանակությունը և սոցիալ-տնտեսական զարգացման գերակայությունը»,- ասաց Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանը: