Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչները մասնակցել է Ուկրաինայի անկախությանը նվիրված աղոթքին
ՀասարակությունԿիևի Սուրբ Սոֆիա Մայր տաճարում տեղի է ունեցել աղոթք Ուկրաինայի անկախության 25-ամյակի առիթով: Աղոթքին մասնակցել է Հայ առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը: Հոգևոր առաջնորդները աղոթել են հանուն աշխարհում խաղաղության և Ուկրաինայի բարգավաճման:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ օգոստոսի 24-ին հայ համայնքի ներկայացուցիչները ակտիվ մասնակցել են Ուկրաինայում անկախության առթիվ կազմակերպված տոնակատարություններին:
Ուկրաինայում հայ համայնքն այդ երկրի ամենամեծ և ամենակազմակերպված համայնքներից մեկն է: