Պիկեն կարող է գնահատել շատ գեղեցիկ նկարով իմ նոր թվիթը. Ռոնալդուի պատասխանը (լուսանկար)
ՍպորտՄադրիդի «Ռեալ»-ի և Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն պատասխանել է Խերարդ Պիկեին:
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վիճակահանությունից առաջ կատալոնացի ֆուտբոլիստը ծաղրել էր մադրիդյան թիմին` նախորդ մրցաշրջանում Չեմպիոնների լիգայում անցած ուղղու համար:
«Կցանկանայի հեշտ խումբ ընկնել: Փլեյ-օֆֆում մրցակիցը լիներ Իտալիայի երրորդ թիմը, քառորդ եզրափակչում`Գերմանիայի 8-րդ ակումբը, իսկ կիսաեզրափակչում՝ Անգլիայի չորրորդ թիմը: Եվ թող բոլոր պատասխան խաղերն անցկացնենք տանը»:
Արդեն Չեմպիոնների լիգայի վիճակահանությունից հետո, երբ Ռունալդուն արժանացել է նաև Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը, լրագրողները խնդրել են մեկնաբանել Պիկեի խոսքերը, ինչին ի պատասխան պորտուգալացին ասել է.
«Դե ինչ, չեմ պատասխանի: Պիկեին կասեմ միայն, որ նա կարող է գնահատել շատ գեղեցիկ նկարով իմ նոր թվիթը»: