«Բավարիայի» 6:0 հաշվով հաղթանակն ու Լևանդովսկիի հեթ-տրիկը (տեսանյութ)
ՍպորտԳերմանիայի առաջնության առաջին տուրում Մյունխենի «Բավարիան» տնային խաղում 6:0 հաշվով առավելության հասավ Բրեմենի «Վերդերի» նկատմամբ:
Մյունխենցիների կազմում հեթ-տրիկ ձևակերպեց Ռոբերտ Լևանդովսկին (13', 46', 77' 11մ), մեկական անգամ էլ աչքի ընկան Խաբի Ալոնսոն (9'), Ֆիլիպ Լամը (66'), Ֆրանկ Ռիբերին (73):