«Զվարթնոցում» հազարավոր մարդիկ դիմավորեցին օլիմպիական թիմին (լուսանկարներ)
ՍպորտՀայաստանի Օլիմպիական հավաքականի մեդալակիրները, պատվիրակության մյուս անդամները վերադարձան ամառային 31-րդ Օլիմպիական խաղերի մայրաքաղաք Ռիո դե Ժանեյրոյից:
Մինչև մեր պատվիրակության ժամանումը «Զվարթնոց» օդանավակայանում հոծ բազմություն էր հավաքվել: Ժողովուրդն անհամբերությամբ սպասում էր մեդալակիր մարզիկներին:
Օդանավակայանում հնչում էր ազգային երաժշտություն, շատ տեղերում ազգային պարեր էին: «Արթուր, Միհրան, չեմպիոն» վանկարկումները լսելի էին բոլոր տեղերից: Այս մասին գրում է armsport.amը:
«Զվարթնոցում» հազարավոր հավաքվածներ բուռն դիմավորեցին օլիմպիական թիմին: Հերոսներին դիմավորելու էին եկել պաշտոնատար մի շարք անձինք: Շարունակությունն` այստեղ:
Հիշեցնենք, որ Ռիո դե Ժանեյրոյում տեղի ունեցած 31-րդ ամառային Օլիմպիական խաղերում Հայաստանը նվաճել է մեկ ոսկե և երեք արծաթե մեդալ: