Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում․ Լավրով Փաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ) Առաջիկայում շատ լուրջ քաղաքական գործընթացներ են սպասվում․ Նաիրա Զոհրաբյան Բաքուն օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը ներկայացնում է որպես «ռազմական համալիր» 5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ Աֆղանստանում «Կրոկուսի» ահաբեկիչների և ուկրաինական կողմի միջև կապը հաստատվել է․ ՌԴ ՔԿ Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան Ադրբեջանը Ֆրանսիային մեղադրել է «իր տարածքում լրտեսական ցանց ստեղծելու» մեջ Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. Խաչատուրյան (տեսանյութ) Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը 

Քառօրյա պատերազմում ոտքը կորցրած Նորայրը ակտիվ կյանք է վարում` ապագայի մեծ տեսլականով

Հասարակություն

Ապրիլյան քառօրյա պատերազմին հաջորդած թվացյալ հրադադարի պայմաններում ձախ ոտքից զրկված Նորայր Զախարյանը շարունակում է ապրել ակտիվ կյանքով' միայն երբեմն հիշելով պրոթեզավորված ոտքի մասին:

Նորայր Զախարյանը ծնվել է 1997 թվականին Գավառ քաղաքում, որտեղ էլ մեծացել է: Ծառայել է Մարտակերտում, վիրավորվել Թալիշում' ականի պայթյունից:

«Արմենպրես»-ի թղթակիցը Նորայրին հանդիպել է Հաղարծինի վանական համալիրում, ուր նա ու իր ընկերը «Ֆրեսկո» միջազգային կինոփառատոնի վրանային ճամբարի մասնակիցներից էին:

«Պատերազմի առաջին օրվանից' ապրիլի 2-ի լույսը, որ բացվեց, զորամասից դուրս ենք եկել, գնացել ենք առաջնագիծ ականապատման աշխատանքներ կատարելու: Առաջին տպավորություններն այնպիսին էին, որ սովորական բան է, ասում էինք' հեսա կդադարի, էն էլ չորս-հինգ օր տևեց' չհաշված վերջնական հրադադարը, որից հետո կրկին կրակում էին»,- վերհիշում է 19-ամյա Նորայր Զախարյանը:

Նրա խոսքով' զինվորների տրամադրվածությունը միշտ էլ մարտական է եղել, երբեք չեն ընկճվել, որովհետև իմացել են' տանը սպասող կա և դրա համար արժի գնալ մահվան դեմ, հաղթել ու հասնել ընտանիք, թեկուզ վիրավոր, բայց ողջ հասնել տուն: «Ցավոք սրտի, դա ոչ բոլորի մոտ ստացվեց, ունեցանք շատ զոհեր, ամենքն իրենց ընտանիքի լույսն էին: Վիրավորներ էլ շատ ունեցանք, բայց, ինչպես տեսնում եք, հաղթել ենք: Տղերքի ոգին է հաղթել: Ոչ թե ունեցած կամ չունեցած զենքով ենք հաղթել, այլ հայի մարտական ոգով»,- ասում է ծառայությունը ոչ իր կամքով կիսատ թողած զինվորը:

Ոտքը կորցնելու մասին պատմելիս Նորայրը մեջբերում է հայտնի ասույթը' «այն, ինչ մեզ չի սպանում, ավելի ուժեղ է դարձնում»: «Ինն ամիս եմ ծառայել, զինվորականի կյանքն իմն է եղել, փոքրուց երազել եմ զինվորական լինել, որոշել էի մնալ ծառայության, բայց վիրավորվեցի»,- ասում է Նորայրը: Հակառակորդի կրակոցներից շեղվել է ու ոտքը ականի վրա դրել: Հիմա, բարեբախտաբար, դա անցյալ է, ինքն այժմ ոտք ունի ու քայլում է. պրոթեզավորումը կատարել է Մկրտիչ Գինոսյանը: Ստորին վերջույթներ կորցրած իր մյուս ընկերներին ևս նույն բժիշկն է ինքնուրույն քայլելու ունակությունը վերադարձրել:

Նորայրն իրեն լիարժեք մարդ է զգում' միայն երբեմն ոտքի վրա երկար կանգնելուց է ցավեր ունենում:

Ապագա ծրագրերի մասին խոսելիս մեր զրուցակիցը նշում է' որոշել է շարունակել ուսումը ու թեև ունի սիրած աղջիկ, բայց դեռ ամուսնության մասին չի մտածում: «Քոլեջս դեռ չէի ավարտել, որ գնացի բանակ, մեկ տարի էլ ունեմ: Այս տարի կավարտեմ քոլեջս, դրանից հետո գործերս կտամ համալսարան: Եթե մեզ մոտ աշխատանք գտնեմ, կսովորեմ Գավառում, եթե ոչ' ուժերս կփորձեմ Երևանի պետական համալսարանում: Ուզում եմ իրավաբանության կամ էլ պատմության ֆակուլտետում սովորել»,- ասում է Նորայրը:

«Ապրիլյան դեպքերը յուրաքանչյուրի մեջ ինչ-որ բան փոխեցին, դրանք ի՞նչ ազդեցություն գործեցին քեզ վրա». հարցին' Նորայրի պատասխանը հստակ էր. ինքն ամբողջովին փոխվել է: «Ապրիլյան դեպքերը ինձ 180 աստիճանով փոխել են: Իմ ծրագրերը, իմ մտածելակերպը նախքան բանակ գնալն այլ է եղել, բանակում փոխվել է, իսկ ապրիլյան դեոպքերից հետո լիովին է փոխվել: Այն ժամանակ մտածում էի բանակը վերջացնեմ, այս աշխատանքը կանեմ, այն աշխատանքը կանեմ: Դեպքերից հետո ամեն ինչ խառնվում է մեջդ, մի 2 ամիս չէի կարողանում ուշքի գալ: Հայրենիքի նկատմամբ քո նվիրումն ու հարգանք ն էլ ավելի է մեծանում: …Մենք կարող է տանը մեր շորը հանեինք, գցեինք մի կողմ' մտածելով մայրիկը կհավաքի, իսկ բանակում մենք ինքնուրույն ենք ու գնահատում ենք յուրաքանչյուր աշխատանք, թեկուզ չնչին, որ կատարում ենք: Դա քո աշխատանքն է' անկախ նրանից մեծ է, փոքր է»:

Ծառայակից ընկերների հետ էլ համարյա ամեն օր է խոսում ու նշում, որ նրանց ոգին տեղն է, երբեք չեն ընկճվել, դեռ իրեն են ոգևորում, որ ամեն ինչ լավ է լինելու: «Վիրավորում ստանալու ժամանակ ինձ օգնած կամավոր տղաներից շատերի հետ շփում ունեմ, ինչպես նաև կապ ունեմ իմ պալատակից ընկերների' Արման Ավետիսյանի, Արսեն Մեհրաբյանի հետ: Իսկ Սարգիս Ստեփանյանը (վիրավոր ընկերոջը չեզոք գոտուց դուրս հանելիս երկու ոտքն ու աջ ձեռքը կորցրած ՀՀ ԶՈՒ մայոր), ճիշտ է պալատից չէ, բայց մեզ ոգևորողներից է: Իրեն տեսնելով ուղղակի մեջդ հպարտություն է առաջանում, «չեմ կար ողանումը» մոռանում ես, որովհետև իր վնասվածքների դիմաց, քոնը ոչինչ է»,- ասում է Նորայր Զախարյանը:

Զինվորին նաև փողոցում են ճանաչում, քայլելիս անընդհատ շշուկներ է լսում' «սա հեռուստացույցի մեջի տղան չէ՞», նաև մոտենում ու իրենց գնահատանքի խոսքն են փոխանցում Նորայրին, որից նա միայն ուրախանում ու էլ ավելի է հպարտանում. «մարդիկ իրենց սրտի թելադրանքով արտահայտվում են, գնահատում մեր արածը: Ժողովրդի վերաբերմունքը շատ բարձր է»:

Անի Նազարյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում․ ԼավրովՓաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ) «Մարդու սեռական դաշտը համարում եմ իր անձնական տարածք, որտեղ ոչ ոք չպետք է իր հետաքրքրասեր քիթը խոթի». Իլոնա ՆուրբեկյանԱռաջիկայում շատ լուրջ քաղաքական գործընթացներ են սպասվում․ Նաիրա ԶոհրաբյանԲաքուն օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը ներկայացնում է որպես «ռազմական համալիր» Բրիթնի Սփիրսը լուսանկարվել է ամբողջովին մերկ (լուսանկարներ)5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ Աֆղանստանում «Կրոկուսի» ահաբեկիչների և ուկրաինական կողմի միջև կապը հաստատվել է․ ՌԴ ՔԿՆարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան Ադրբեջանը Ֆրանսիային մեղադրել է «իր տարածքում լրտեսական ցանց ստեղծելու» մեջՀայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. Խաչատուրյան (տեսանյութ) Մակրոնը հանդիպել է Բրազիլիայի նախագահի հետ (տեսանյութ)Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը Կապալառու կազմակերպությունը Նոր Հաճնի կամրջի վրա իրականացնում է փոսային նորոգման աշխատանքներ«Կրոկուսի» վրա հարձակված ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տակ են եղելՀանձնաժողովում քննարկվել է ՀՀ կառավարության ծրագրի նախորդ տարվա կատարողականըՀՀ Աժ պատգամավորը շուկաների դիվերսիֆիկացումն անհրաժեշտություն է համարումՀՀ ԱԺ պատգամավորի համոզմամբ՝ ԵՄ և այլ շուկաների ինտեգրվելը չի հակադրվում ԵԱՏՄ-ի հետ համագործակցությանը Նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում Պատժի կրումից խուսափելու համար հետախուզվողը տեղափոխվեց քրեակատարողական հիմնարկ «Ջերմուկի» ապակյա շիշը կոտրվել է և դրա ապակյա բեկորը դիպել է քաղաքացու աչքին ՆԳՆ փրկարար ծառայության տարածքային ստորաբաժանումները շարունակում են ուսուցողական միջոցառումներն Արագածոտնի, Գեղարքունիքի և Լոռու մարզերում Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում․ ԱՆՀայաստանի Հանրապետությունում բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. վարչապետ Լարսը բաց է Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծըԱրարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվիTelegram-ը գործիք է դառնում ահաբեկիչների ձեռքում. Պեսկով Երևանում և Գողթանիկ գյուղում կատարված խուզարկություններով մեծ քանակությամբ զենք և զինամթերք են հայտնաբերվել ԼՂ-ից բռնի տեղահանված 500 ուսուցիչ աշխատում է ՀՀ դպրոցներումՏԿԵ նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի կառավարման խորհրդի հերթական նիստըՀատկացումներ՝ Սերգեյ Փարաջանովի և Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակների հոբելյանական միջոցառումների պատշաճ կազմակերպմանըՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներԿարեւորում եմ քաղհասարկության կազմակերպությունների եւ որոշումներ կայացնողների մշտական կապը. Զարուհի ԲաթոյանԳազամատակարարման վթարային դադարեցում Գյումրի քաղաքումՄեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումըՊարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկիՄարդկանց վախեցնում են, թե իշխանությունը Մեղրին հանձնում է, քանի որ դատարաններ են փակվումՀայաստանը 300 հազար դոլարի օգնություն կտրամադրի Ճապոնիային երկրաշարժից տուժածների կարիքների համարՌուբեն Ռուբինյանը մարտի 28-ին ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանըՎերացվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումըՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները. փաստաբան ԿԸՀ-ի վարկանիշն աճել է․ ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները 10-րդ անգամ կիրականացնեն «Հարության Ավետիս» կանթեղներով երթըԱջափնյակ և Շենգավիթ վարչական շրջանների բակերը ազատվել են ապօրինի կառույցներիցՀայաստանում նկատվում է ընտանիքում երրորդ և հաջորդ երեխաների ծնունդների աճ Չի կարող գերության մեջ գտնվող մարդը տալ արժանահավատ տեղեկություններ. ԲաքոյանՀնագետները Նախիջևանում 4 000 տարի առաջ ապրած ամազոնուհիների մնացորդներ են հայտնաբերել
Ամենադիտված