ԱՄՆ-ում բացահայտել են Ուկրաինայի ապագան Վլադիմիր Վարդանյանը կգործուղվի Փարիզ Ռուսաստանը կարող է շուտով նոր լայնածավալ հարձակում սկսել․ Զելենսկի Ղարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. Էրդողան «90-ականներից հետո այն անկախությունը չի եղել, որի համար պայքարել ենք»․ ԱԺ նախագահ ՀՀ-ն առաջին անգամ մասնակցելու է ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին․ Սիմոնյան Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռ է խոցվել (տեսանյութ) Հիմա էլ եմ հայտարարում՝ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին․ Սիմոնյան Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին Սարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել 

Մենք արդեն հասել ենք այն մակարդակին, որ ինքնասպանության ճանապարհով գնալով, միաժամանակ ստիպում ենք մեզ ժպտալ

Հարցազրույցներ

Ամուլսարի ոսկու հանքի շահագործման ծրագիրը, ինչպես արդեն հայտնի է, օրերս պաշտոնապես մեկնարկեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի և այլ պաշտոնյաների մասնակցությամբ:

Մեկնարկեց հասարակական կարծիքի նկատմամբ բացահայտ արհամարհանքով, անտեսելով այս ծրագրի վտանգավորության վերաբերյալ բնապահպանների բերած փաստարկները և տևական ժամանակ շարունակվող հրապարակային քննադատությունը, ինչպես նաև առկա էկոլոգիական ռիսկերը: Արդեն գործարկված այս ծրագրի առնչությամբ է մեր հարցազրույցը էկոլոգ, «Հանուն կայուն մարդկային զարգացման ասոցիացիայի» նախագահ, աշխարհագրական գիտությունների դոկտոր Կարինե Դանիելյանի հետ:


- Ամուլսարի ոսկու հանքի շահագործման ծրագիրը, չնայած դրա վտանգավորությանը, այդ թվում նաև Ջերմուկ քաղաքին, որպես հանգստյան գոտու, սպառնացող վտանգի վերաբերյալ բնապահպանների ահազանգերին, չնայած առկա բնապահպանական ռիսկերին, օրերս պաշտոնապես մեկնարկեց: Դուք բնապահպան եք և երկար ժամանակ հետևում եք այս ծրագրի հետ կապված գործընթացին, ինչպիսի՞ն է Ձեր կարծիքը, գնահատականն այս կապակցությամբ:

- Գիտեք, խնդիրը մի քիչ ավելի խորքային ու լայն է. այսօր Ամուլսարն է, վաղը մի ուրիշ կետ կլինի, որովհետև Հայաստանը սկզբունքորեն հիմա` անկախության տարիներին, իջել է զարգացման ամենացածր մակարդակին, դարձել է հումքային կցորդ երկիր, որի ղեկավարությունն առաջնորդվում է հետևյալ սկզբունքով' ինչ ունենք ընդերքում, քանդենք հանենք, տանք ուրիշ երկրների: Մենք այդ ճանապարհով ենք գնացել ու գնում, ամենաչզարգացած կամ ամենաթերզարգացած աֆրիկյան երկրների ճանապարհով: Դա ամենավատ ճանապարհն է, և մենք ոչ մի կերպ դուրս չենք գալիս այդ ճանապարհից:

Այս առումով մենք մեկը մյուսի ետևից խնդիրներ ենք ունենում հանքերի, պոչամբարների հետ կապված, մենք պայքարում ենք, բայց արդյունք չունենք:

Այս փոքր երկրում մի գաղափարախոսություն է իրականացվում, թե բոլոր երկրներն այդպես են զարգացել, հիմքում հանքարդյունաբերությունը, հետո նոր մյուս ուղղությունները, չնայած մենք նախորդ տասնամյակներին շատ ավելի զարգացած, գիտելիքահեն ուղղությունների վրա ենք եղել, բոլորը կորցրեցինք, դարձանք հումքային կցորդ: Այս առումով Ամուլսարը հերթական վտանգն է, չնայած իրենք հայտարարեցին, թե սա աննախադեպ է լինելու, որ սա լինելու է պատասխանատու հանքարդյունաբերության օրինակ, բայց մենք դեռևս այդպիսի որևէ դրական օրինակ Հայաստանում չենք ունեցել, վստահություն բացարձակապես չկա: Մեր փոքր երկրում իրար ետևից բացել հանքեր, մեկը մյուսի ետևից շարել պոչամբարներ' նշանակում է ուղղակի հիմքից կտրել Հայաստանի բնությունը, նաև' հիմքից կտրել տնտեսության մյուս ճյուղերը, օրինակ, նույն գյուղատնտեսությունը: Մի կողմից ասում են, թե մենք պետք է Եվրոպա արտահանենք մեր մաքուր գյուղատնտեսության արտադրանքը, մյուս կողմից նույն Եվրոպան կստուգի, թե ինչով է հագեցած մեր գյուղատնտեսական արտադրանքը, ու չի ընդունի այն:

- Զբոսաշրջությունը նույնպե՞ս կտուժի:

- Իհարկե: Կարող է զարգանալ միայն էքստրեմալ զբոսաշրջությունը, այսինքն' գան տեսնեն ինչպես չի կարելի երկիր պահել, ինչպես չի կարելի երկիրը կառավարել, զբոսաշրջության մնացած տեսակների վերաբերյալ սպասումները լավատեսական չեն կարող լինել: Թվերը, ուսումնասիրությունները ցույց են տալիս հետևյալը. զբոսաշրջիկները համարում են, որ, այո, մենք ունենք ընտիր բնական լանդշաֆտներ, մենք ունենք ընտիր պատմամշակութային ժառանգություն, բայց շրջակա միջավայրն այնպիսի վիճակում է, որ դա խանգարում է զբոսաշրջությանը: Այդ թվերը` ուսումնասիրության արդյունքները, կան զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության հրատարակություններում: Այս շարքում Ամուլսարը, իհարկե, նույնպես խիստ վտանգավոր է, առավել ևս' Ջերմուկի առումով, որ հանքավայրից ոչ հեռու հանգստավայրն է: Մենք չգիտենք, ասում են մեկուսացված է, և հանքավայրի շահագործումը չի ազդի ստորգետնյա ջրային ռեսուրսների պաշարների ու բաղադրության վրա: Սակայն, մենք այնքան քիչ գիտենք մեր ընդերքը, որ այդպես միանշանակ ասել, վստահեցնել, թե մեկուսացված է և արդյունքում կամ հեռանկարում բացասական որևէ ազդեցություն չի ունենա, չի կարելի, հնարավոր չէ: Մենք կարող ենք ջերմուկը կորցնել որպես հանքային ջրի արտադրանք, որովհետև ստորգետնյա ջրային պաշարները կարող են աղտոտվել: Վտանգ կա նաև Սևանա լճի համար' Որոտանի աղտոտման հետ կապված, ամբողջ շրջակա միջավայրի ու բնակավայրի հետ կապված ռիսկ կա, բայց իրենք ինչ-որ ձևեր գտնում են:

- Ի՞նչ նկատի ունեք:

- Մենք հիմա ուսումնասիրում ենք շրջակա միջավայր- առողջություն կապը: Շատ քաղաքներում, օրինակ, Կապանում, Ալավերդիում, Վանաձորում հիվանդացածությունն ակնհայտորեն բարձր է, Երևանում էլ շատ բարձր է: Բայց Քաջարանում զարմանալիորեն ցածր է հիվանդացածությունն այնպիսի հիվանդություններով, որոնց ցուցանիշները պետք է որ բարձր լինեին շրջակա միջավայրի աղտոտվածության հետևանքով: Հետաքրքրվեցինք, և ի՞նչ պարզվեց… Պաշտոնական թվերով, փաստերով դա չենք կարող ցույց տալ, սակայն մեզ հայտնի դարձավ, որ կոմբինատն օգնում է, եթե մարդիկ հիվանդանում են հատկապես քաղցկեղով, եթե երեխան ծնվել է շեղումներով: Այսպիսի դեպքերում կոմբինատը ֆինանսավորում է և նրանք բուժվում են Կապանում կամ, ավելի շատ, Երևանում: Եվ, բացի դրանից, այնտեղ այնպես է դասավորված, որ հիվանդության այդ դեպքերը չֆիքսվեն, պաշտոնական թվերով չերևա, որ այնտեղ բնակիչը հիվանդացել է: Դա և՛ բնակիչներն են ասում, և՛ լրագրողները, և՛ այն էկոլոգները, որոնք գնացել այնտեղ, ուսումնասիրություններ են արել: Սակայն, երբ բացում ես պաշտոնական տվյալները, հիվանդացության մակարդակի ցածր լինելու առումով Քաջարանն ամենալավ քաղաքներից է: Հասկանո՞ւմ եք' մենք արդեն հասել ենք այն մակարդակին, որ ինքնասպանության ճանապարհով գնալով, միաժամանակ ստիպում ենք մեզ ժպտալ: Չգիտեմ, թե երբ պետք է դրա վերջը լինի:

Հարցազրույցը` Արթուր Հովհաննիսյանի

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ԱՄՆ-ում բացահայտել են Ուկրաինայի ապագանՎլադիմիր Վարդանյանը կգործուղվի ՓարիզՌուսաստանը կարող է շուտով նոր լայնածավալ հարձակում սկսել․ ԶելենսկիՂարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. Էրդողան Ալիևի անվան փողոցի շենքում հրդեհ է, բնակիչներին տարհանում են (տեսանյութ) «90-ականներից հետո այն անկախությունը չի եղել, որի համար պայքարել ենք»․ ԱԺ նախագահ ՀՀ-ն առաջին անգամ մասնակցելու է ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին․ ՍիմոնյանՍևաստոպոլում ռազմական ինքնաթիռ է խոցվել (տեսանյութ) Հիմա էլ եմ հայտարարում՝ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին․ ՍիմոնյանԱրմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին Սարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել«Քեզ շատ եմ կարոտում». Անի Երանյանը շնորհավորել է հայրիկի տարեդարձը (լուսանկարներ) Մենք չենք պատրաստվում որևէ բան զիջել, որը մերն է. Ալեն ՍիմոնյանԴժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Վազգեն Ռշտունի Տեղի է ունեցել ՔՊ-ի նախաձեռնող խմբի նիստ Մարգարիտա Սիմոնյանը պատմել է, թե ինչպես է հրաշքով փրկվել «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչությունից«Հեղափոխական անդարդությունն» ու 4 տարի կառուցվող 13 տունըՍուրեն Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան, հետևել մարտական հրաձգությանը (տեսանյութ)Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը մայիսին կհանդիպեն (տեսանյութ) Տղամարդկանց զգուշացրել են վտանգավոր հիվանդության առաջին նշանների մասինՔննարկվել են Երևանի գլխավոր հատակագծի մշակմանն առնչվող հարցեր Մայր Աթոռում Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Ոտնլվայի կարգը (լուսանկարներ)ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բարձր պաշտոնի է նշանակել ադրբեջանցի դիվանագետինՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը «Սկզբունքայնություն»՝ ՔՊ ոճով. Գագիկ Մելքոնյան, Անդրանիկ ՔոչարյանԴասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ ԿԳՄՍ նախարարՄարտի 7-ին ԱՄՆ-ն գրավոր կերպով նախազգուշացրել է ՌԴ–ին ահաբեկչական սպառնալիքի մասին․ Սպիտակ տունԻրաքում ԻՊ-ի բարձրաստիճան անդամ է սպանվելՏուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված. ՆԳՆ «Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումըԲաղանիսցիները զայրացած են, վրդովված են իշխանության հայտարարություններից․ պատգամավոր Այսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքո․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Տղամարդը քաղցած լինելու շնորհիվ մեկ միլիոն դոլար է շահելԹուրք-ադրբեջանական տանդեմը զինում է Ուկրաինային՝ ընդդեմ ՌԴ-իԱԺ պատգամավորները գործուղվում են Բեռլին Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են Հայաստանի ուղարկած մարդասիրական օգնությունը Եգիպտոսում է. 1-2 օրում այն կփոխանցվի Գազայի բնակիչներին Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում․ ԼավրովՓաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ) «Մարդու սեռական դաշտը համարում եմ իր անձնական տարածք, որտեղ ոչ ոք չպետք է իր հետաքրքրասեր քիթը խոթի». Իլոնա ՆուրբեկյանԱռաջիկայում շատ լուրջ քաղաքական գործընթացներ են սպասվում․ Նաիրա ԶոհրաբյանԲաքուն օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը ներկայացնում է որպես «ռազմական համալիր» Բրիթնի Սփիրսը լուսանկարվել է ամբողջովին մերկ (լուսանկարներ)5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ Աֆղանստանում «Կրոկուսի» ահաբեկիչների և ուկրաինական կողմի միջև կապը հաստատվել է․ ՌԴ ՔԿՆարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան Ադրբեջանը Ֆրանսիային մեղադրել է «իր տարածքում լրտեսական ցանց ստեղծելու» մեջ
Ամենադիտված