«Եթե իմ շնորհիվ թեկուզ մեկ մանդատ էլ չստանա հանրապետականը էլի օգուտ է քաղաքին». Լևոն Բարսեղյան
ՔաղաքականԼևոն Բարսեղյանը Գյումրու ՏԻՄ ընտրություններում կառաջադրվի «ԳԱԼԱ»-ի ցուցակով : Այսօր Գյումրու «Ասպարեզ» ակումբում տեղի ունեցավ «ԳԱԼԱ» կուսակցության հիմնադիր Վահան Խաչատրյանի և «Ասպարեզ» ակումբի հիմնադիր Լևոն Բարսեղյանի հանդիպումը : Վ.Խաչատրյանը Լ.Բարսեղյանին առաջարկեց լինել Գաղափարակից լիբերալների ալյանս կուսակցության (ԳԱԼԱ) ավագանու անդամների թեկնածուների ցուցակում:
Լևոն Բարսղյանը հայտարարեց, որ կլինի «ԳԱԼԱ» կուսակցության թեկնածուական ցուցակում` միաժամանակ մնալով անկուսակցական:
Հանդիպման ավարտին Լևոն Բարսեղյանը հավելեց. «Եթե իմ շնորհիվ թկուզ մեկ մանդատ էլ չստանա հանրապետականը էլի օգուտ է քաղաքին» :
Հիշեցնենք՝ Գյումրու ՏԻՄ ընտրությունները կկայանան հոկտեմբերի 2-ին: