Մոսկովյան շրջանում, Սանկտ Պետերբուրգում և Սոչիում հայկական ապրանքների տոնավաճառներ են բացվելու
ԱյլՌուսաստանի Դաշնության մոսկովյան շրջանում, Սանկտ Պետերբուրգ և Սոչի քաղաքներում հայկական ապրանքների տոնավաճառ է բացվելու: Ինչպես հաղորդում է Rusarminfo-ն, այս մասին տեղեկացրել է Ռուսաստանում Հայաստանի առևտրային ներկայացուցիչ Կարեն Ասոյանը:
«Մենք ունենք նախնական պայմանավորվածություն տոնավաճառի բացման վերաբերյալ Մոսկովյան շրջանի արդյունաբերական պալատի հետ, ինչպես նաև Սանկտ-Պետերբուրգի և Սոչի քաղաքների ղեկավարների հետ»,- նշեց Ասոյանը:
Ըստ Հայաստանի առևտրային ներկայացուցչի՝ հայկական ապրանքների պահաջարկը շատ մեծ է ռուսական շուկայում:
«Մենք որոշել ենք բացել այդ երեք շրջաններում տարբեր պատճառներով: Սոչին համարվում է ռուսական տուրիստական խոշոր քաղաքներից մեկը, որտեղ լինելու են մեծ քանակությամբ զբոսաշրջիկներ: Սանկտ Պետերբուրգը Ռուսաստանի երկրորդ խոշոր քաղաքն է: Ինչ վերաբերում է Մոսկովյան շրջանին, ապա դա մեր նախագծի ընդլայնումն է, որի սկիզբ է առել Մոսկվայից»,- ասաց Ասոյանը:
Տոնավաճառներում կներկայացվի հայկական ապրանքների լայն տեսականի: Գնորդները կարող են գնել և' պարենային մթերքներ, և' թեթև արդյունաբերության ապրանքներ:
Ավելի վաղ, օգոստոսի 21-ին Մոսկվայում «Կանտեմիրովսկայա» մետրոյի մոտ բացվել էր հայկական ապրանքների տոնավաճառ, որը գործելու է մինչև օգոստոսի վերջ: