Թիմային ոգի և մեծ հաղթանակ. Հենրիխ Մխիթարյան (լուսանկար)
ՍպորտԱնգլիայի առաջնության երրորդ տուրում «Հալ Սիթիի» նկատմամբ հաղթանակից հետո «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել երկրպագուներին և ֆեյսբուքյան իր էջում կատարել է հետևյալ գրառումը.
«Երբեք մի հանձնվիր: Թիմային ոգի և մեծ հաղթանակ... Շնորհակալություն երկրպագուներին` դուք հրաշալի էիք»:
Հիշեցնենք, որ Մոուրինյուի թիմը հաղթել է նվազագույն հաշվով: Միակ գոլը 90+2' հեղինակել է Ռեշֆորդը: