«Լուսավոր Հայաստան»-ը ՏԻՄ ընտրություններում առաջադրել է 53 թեկնածու
Քաղաքական«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում ունենալու է 53 թեկնածու:
Օգոստոսի 29-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին նշեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի նախագահ, Աժ պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
«Մեր կուսակցությունն ակտիվորեն մասնակցելու է ՏԻՄ ընտրություններին: Թեկնածուները լուրջ մրցակցություն են ապահովելու փոքր և մեծ համայնքներում»,- ասաց Մարուքյանը:
Նա հայտնեց, որ համայնքի ղեկավարի պաշտոնի համար կուսակցությունը առաջադրել է իր թեկնածուներին Վանաձորում, Սիսիանում, Նոյեմբերյանում և Ջրառատում: