Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Արամ Սարգսյան Վրաերթի ենթարկված 83-ամյա կինը հիվանդանոցում մահացել է Իրավապահները խուզարկություն են իրականացնում Ազգային ժողովրդավարական բևեռի որոշ անդամների և համակիրների բնակարաններում Միայն Ներքին Հանդում 2700 հեկտար Բաքվի օկուպացիայի ներքո է, ուզում են վերացնել մեր ինքնությունը (տեսանյութ) Հորը բռնության ենթարկելու, սպանության փորձի համար մեղադրանք է ներկայացվել 40-ամյա տղամարդուն Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է Հայաստանն առաջին անգամ կմասնակցի ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին Ժամանակը եկավ, մեզ չպաշտպանեց, մեզ թողեց մենակ. Սիմոնյան Դավիթ Օհանյանը նշանակվել է Սյունիքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Օդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ 

Առարկայացանկի առաջնահերթությունները բխելու են երկրի առջև ծառացած խնդիրներից. Լ. Մկրտչյան

Հասարակություն

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն օգոստոսի 29-ին մասնակցել է Գեղարքունիքի մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների և ուսուցիչների օգոստոսյան խորհրդակցությանը:

Աշխատանքային խորհրդակցության սկզբում մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գարիկ Բադալյանը ներկայացրել է 2015-16 ուսումնական տարվա ընթացքում իրականացված աշխատանքների հաշվետվությունը:
Այսպիսով՝ մարզում գործել է մարզային ենթակայության 89 միջնակարգ, 26 հիմնական, 2 տարրական, 1 հատուկ դպրոց, իսկ ՀՀ կրթության և գիտության նախարարության ենթակայության՝ 1 կրթահամալիր, 6 ավագ դպրոց և 1 հիմնադրամ /Ծաղկունքի բաց դպրոցը/: Մարզային ենթակայության դպրոցներում փաստացի կոմպլեկտավորվել է 1461 դասարան՝ 27212 աշակերտով, Գավառի թիվ 1 հատուկ դպրոցում՝ 7.5 դասարան՝ 38 աշակերտով, Սևանի թիվ 3 հիմնական դպրոցում՝ ռուսերեն ուսուցմամբ 4 դասարան՝ 35 աշակերտով, ՀՀ ԿԳՆ ենթակայության 1 կրթահամալիրում, 6 ավագ դպրոցում և Ծաղկունքի բաց դպրոցում սովորել է 1882 աշակերտ:

2015-2016 ուսումնական տարվա 2-րդ կիսամյակի ավարտին մարզում գործում է 125 հանրակրթական դպրոց՝ 28778 աշակերտով: Ներառական կրթություն իրականացվել է թվով 6 դպրոցում, որոնցում սովորել է 119 աշակերտ: Մարզի նախկին վարչական 5 շրջանների մեկական դպրոցներում (Գավառի թիվ 4 հ/դ, Սևանի թիվ 3 հ/դ, Մարտունու թիվ 2 հ/դ, Վարդենիսի թիվ 4 հ/դ և Ճամբարակի թիվ 4 հ/դ) 2015-2016 ուսումնական տարվանից ներդրվել է «Ազգային երգ ու պար» առարկան:
Մարզային ենթակայության հանրակրթական հաստատություններում աշխատել է 3356 մանկավարժ, որոնցից 251-ը՝ տնօրեն և փոխտնօրեն, նախակրթարաններում աշխատողների թիվը 52 է: Աշակերտ-ուսուցչական դրույք հարաբերակցությունը կազմել է 11, դասարանների միջին խտությունը' 18,65 է:

Տարվա ընթացքում 21 հանրակրթական դպրոցներում իրենց կողմից խնայված ֆինանսական միջոցների հաշվին իրականացվել են ավելի քան 163 մլն դրամի վերանորոգման աշխատանքներ: 2016 թվականին մարզի 14 հանրակրթական դպրոցների խնայված միջոցներով ավելի քան 200 մլն դրամի վերանորոգման աշխատանքներ են ծրագրավորել, բացի այդ ՀՀ պետական բյուջեի միջոցներով սկսվել են վերանորոգման աշխատանքները Զոլաքարի թիվ 2 միջնակարգ (100 մլն դրամ) և Սևանի թիվ 1 հիմնական (58 մլն դրամ) դպրոցներում:


Իր ելույթում ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն անդրադարձել է կրթության ոլորտի փոփոխություններին, հիմնական ուղղություններին ու խնդիրներին, կարևորելով ուսուցման կազմակերպման ձևերն ու միջազգային չափանիշներով ազգային կրթահամակարգ ունենալուն վերաբերող հարցերը: Նախարարը խոսել է ավագ դպրոցում վերջին կիսամյակում ուսումնասիրվող առարկաների քանակի նվազման, ուսումնական առարկաների ծրագրերի բեռնաթափման, գիտելիքների գնահատման համակարգի փոփոխությունների ուղղությամբ իրականացվող աշխատանքների, տարբեր կրթական հաստատություններում իրականացվող փորձարարական ծրագրերի մասին: Նա անդրադարձավ դպրոցների ֆինանսավորման մեխանիզմների վերանայման, ներառական կրթությանն առնչվող հարցերին:

«Մեր երկիրը պետք է կարողանա ինքն իրեն պաշտպանել, որի համար պետք է ունենանք ուժեղ և հզոր բնական գիտություն: Դրա համար պետք է առարկայացանկում ամրագրենք առաջնահերթություններ. ֆիզիկա, մաթեմատիկա, քիմիա, կենսաբանություն: Սա անհրաժեշտ է մեզ, որ կարողանանք ունենալ մրցունակ քիմիկոս, կարողանանք աշխատեցնել մեր ատոմակայանը, մեր երկրի սահմանների ամրության համար ինքնուրույն ստեղծել անօդաչու թռչող սարքեր: Իսկ այս ամենի համար մենք պետք է սկսենք դպրոցում այս առարկաների իրավունքները հաստատել: Առարկայախմբի կարևորումը պետք է բխի երկրի առջև ծառացած խնդիրներից՝ հիմք հանդիսանալով դրանց լուծմանը», - իր խոսքում նշել է կրթության և գիտության նախարարը:

Լևոն Մկրտչյանը կարևորել է նաև ուսուցչի և տնօրենի հեղինակության բարձրացմանը, դպրոցների առջև ծառացած խնդիրներին ինքնուրույն լուծում տալու, համակարգում առկա բյուրոկրատական համակարգի թեթևացմանը վերաբերող հարցերը: Ամփոփելով հանդիպման ընթացքում քննարկված խնդիրները, խորհրդակցությանը ներկա Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը նշել է, որ կրթության ոլորտում մտահոգությունները շատ են և հարկավոր է աշխատանքներ տանել իրականացվող բարեփոխումները համակարգված և սեղմ ժամկետում իրականացնելու համար: Մարզի ղեկավարն անդրադարձել է նաև մարզում իրականացվող դպրոցաշինական ծրագրերին, տնտեսված միջոցների հաշվին դպրոցներում հրատապ խնդիրների լուծմանը, մարզում վթարային դպրոցների հիմնանորոգման անհրաժեշտության, նախակրթարանների հիմնման և դրանց գործունեության, մանկավարժական կադրերի ապահովման, ոլորտում առկա այլ խնդիրների:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Եվրոպան նախապատերազմական դարաշրջան է ապրում. Տուսկ Բաքվի դեմ 3 շահած գործ ունենք, ՀՀ-ն չպետք է հրաժարվի նրանց դեմ գանգատներից, հաջողություններ ունենքՈՒՂԻՂ. Դատավորները ընդհանուր ժողով են հրավիրելՀայաստանում «Մայդան» չպետք է լինի, հայերն ու ռուսները թշնամի չեն դառնալու, չպետք է գայթակղվենքՀռոմի պապը լվացել է 12 կին բանտարկյալների ոտքերը (լուսանկարներ)Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Արամ ՍարգսյանՏարադրամի փոխարժեքները մարտի 29-ինՎրաերթի ենթարկված 83-ամյա կինը հիվանդանոցում մահացել էՍԱՏՄ-ն հրապարակել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքներըԻրավապահները խուզարկություն են իրականացնում Ազգային ժողովրդավարական բևեռի որոշ անդամների և համակիրների բնակարաններում«BMW» -ն հայտնվել է բենզալցակայանի հարևանությամբ գտնվող տարածքում. վարորդի ինքնությունը պարզվում էԲաքուն խոշտանգում էր արցախցիներին, նրանց «մի սենյակի» մեջ էին լցրել», փակ էր, ելք չկար․ ԹաթոյանԲաքուն համակարգային ցեղասպանություն է իրականացնում հայի նկատմամբ, զիջելով՝ նոր ողբերգություն կլինիԿարեն Գիլոյանը հետևել է Հեծանվային սպորտի և Հրանտ Շահինյանի անվան մարզադպրոցի կառուցման աշխատանքներին Գողության մեղադրանքով հետախուզվողին ոստիկանները հայտնաբերեցին Հրազդանի կիրճում Ապրիլի 1-ից ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքների համար սահմանված առցանց անմաքս առևտրի արտոնության շեմը ենթարկվելու է փոփոխությանԲրազիլիայում երկնաքեր է այրվել (լուսանկարներ, տեսանյութ)Թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեմ Երևանի պարեկների պայքարի աչքի ընկած դրվագներ Միայն Ներքին Հանդում 2700 հեկտար Բաքվի օկուպացիայի ներքո է, ուզում են վերացնել մեր ինքնությունը (տեսանյութ)Հորը բռնության ենթարկելու, սպանության փորձի համար մեղադրանք է ներկայացվել 40-ամյա տղամարդուն Դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում սպասվում է ապրիլի 1-5-ն ընկած ժամանակահատվածումՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային՝ կիրառելով մոտ 100 ԱԹՍ, «Իսկանդեր» և «Կինժալ»Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել էԳևորգ Պապոյանն ընդունել է Չուն Բյունվոնի գլխավորած պատվիրակությանը«Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Հովհաննես Մանուկյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել Պուտինը զարմացած էր Փաշինյանի հայտարարությունից. Լավրով «Նոա» ֆուտբոլային ակումբը համագործակցություն է սկսել պորտուգալացի մասնագետների հետՀակաթմրամոլային բազմաքայլ միջոցառումը Ախուրյանի ոստիկաններն ավարտին հասցրին համագործակցության շնորհիվ «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել ենՄեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 6-ից մարտի 7-ը ՀՀ 2024 թ. երիտասարդական մայրաքաղաք Գավառում տրվել է միջոցառումների պաշտոնական մեկնարկը Կառավարությունն առաջարկում է Սյունիքի, Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի 6 համայնքներին համայնքային մասհանումներ իրականացնել Հայաստանն առաջին անգամ կմասնակցի ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին Երևանի, Արարատի ու Կոտայքի մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Անկանխիկ գործարքներից կենսաթոշակի և նպաստի 10% հետվճարից կարող են օգտվել որոշ բանկերի քարտապաններՄայր Աթոռում կատարվել է Խավարման կարգը Ժամանակը եկավ, մեզ չպաշտպանեց, մեզ թողեց մենակ. Սիմոնյան Հետախուզվում էր քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների մեղադրանքով Դավիթ Օհանյանը նշանակվել է Սյունիքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորՏուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարվածՕդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներՏեղումներ չեն սպասվումԼանջազատ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներԹթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ վաճառքի բաժնի ղեկավարի «Toyota»-ներըԻշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի պնդումը, երբ վերջինս անդրադարձել է ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայինՎաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը (տեսանյութ) Գրիգոր Մինասյանը ներկայացրել է ՄԻՊ ռազմավարությամբ իրականացված ծրագրերը
Ամենադիտված