Ֆրանսիայում կտրուկ ավելացել Է ոստիկանությունում ծառայել ցանկացողների թիվը
ԱշխարհԱնցյալ տարվա նոյեմբերին Փարիզում կատարված ահաբեկչական գործողություններից հետո Ֆրանսիայի ազգային ոստիկանությունում ծառայել ցանկացողների թիվն զգալիորեն ավելացել է:
Այդ մասին NBC հեռուստաալիքը՝ վկայակոչելով իրավապահ մարմինների ներկայացուցչին:
Ինչպես հեռուստաալիքին պատմել է հեռահաղորդակցությունների վարչության աշխատակից Կամիյ Շեզը, անցյալ տարվա նոյեմբերին Փարիզում եւ Սեն Դենիում իրականացված ահաբեկչական գործողություններից հետո երկրի իշխանությունները հայտարարել են ոստիկանությունում ծառայության ընդգրկուն հավաքագրում սկսելու մասին:
«Անցած հունվարին մենք կազմակերպեցինք հատուկ քննություն: 36 հազար մարդ ցանկացավ մասնակցել քննությանը, դա գրեթե 50 տոկոսով ավելի է, քան սովորաբար լինում է»,-ասել է նա:
Նրա խոսքով՝ ընդամենն այս տարի ազգային ոստիկանությունը ծառայության է ընդունել 5 հազար նորակոչիկների:
«Դա սովորականից տասն անգամ ավելի է»,-հավելել Է Շեզը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: