Վրաստանի Մառնեուլի շրջանում հարսանիքին 150 մարդ է թունավորվել
ՎրաստանԳիշերը Վրաստանի Մառնեուլի և Ռուսթավի հիվանդանոցներ է տեղափոխվել շուրջ 200 մարդ, այդ թվում՝ երեխաներ՝ «աղիքային սուր թունավորում» ախտորոշմամբ:
Քվեմո Քարթլիի տարածաշրջանի վարչակազմի տեղեկատվությամբ՝ մարդկանց թունավորումը տեղի է ունեցել Սադախլո գյուղում անցկացված հարսանիքի ժամանակ, ենթադրաբար, ժամկետանց մթերքներից: ՆԳ նախարարությունը հետաքննությունն է սկսել սույն փաստով:
Ներկայում հիվանդանոցներում է գտնվում ավելի քան 40 մարդ, նրանց վիճակը կայուն է: Մնացածները տուն են ուղարկվել բժշկական օգնություն ստանալուց հետո:
Օգոստոսի լույս 30-ի գիշերը Մառնեուլի շրջանային հիվանդանոց և այցելել Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին, որը զրուցել է բժիշկների և տուժածների հետ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: