Վնասվածքի պատճառով Մեսսին բաց կթողնի հավաքականի խաղերը
ՍպորտԿատալոնյան «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին Իսպանիայի առաջնության 4-րդ տուրում «Ատլետիկի» դեմ խաղում ստացել էր ազդրի վնասվածք: Այս մասին գրում է ակումբի պաշտոնական կայքը:
Արդյունքում՝ ֆուտբոլիստը բաց կթողնի Արգենտինայի հավաքականի առաջիկա երկու խաղերը:
Արգենտինացիներն իրնեց ուժերը կչափեն Ուրուգվայի և Վենեսուելայի հավաքականների հետ:
Չնայած վնասվածքին, ֆուտբոլիստը միացել է ազգային թիմին թիմակիցներին աջակցելու համար: