ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Վաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը (տեսանյութ) Գրիգոր Մինասյանը ներկայացրել է ՄԻՊ ռազմավարությամբ իրականացված ծրագրերը Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն Տարհանենք կանանց ու երեխաներին. այսօրվանից պետք է ինքնապաշտպանության պատրաստվել. Արմեն Այվազյան «Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են «Ժողովուրդ». Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում «Հրապարակ». Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա «Ժողովուրդ». Կոռուպցիոն բացահայտում. Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոք «Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար 

Պարոն վարչապետ, դուք ՍԱՊ ծառայության պետի հովանավո՞րն եք…

Վերլուծական

Կարող եք նույնիսկ թունավորված լինել ու չիմանալ այդ մասին (բոլոր թույները չէ, որ միանգամից սպանում են կամ դառնում հիվանդության պատճառ): Շատ մարդիկ դեղատներից, սննդամթերքների խանութներից գնումներ կատարելով, նույնիսկ չեն էլ ենթադրում, որ իրենց գնածը կարող է լաբորատոր հետազոտության ենթարկված չլինել ու նույնիսկ թունավոր կամ վնասակար լինել առողջության համար:

Պարզվում է, Հայաստանում դեղատներում վաճառվող կենսաբանական ակտիվ հավելումները, նույնիսկ խանութներում վաճառվող սննդամթերքները կարող են մարդու առողջության համար վնասակար կամ նույնիսկ թունավոր լինել: Պարզվում է նաև, որ եթե նշված ապրանքները վնասակար կամ թունավոր են, ապա դրանք իրացնողներն այդպիսի ապրանքներ իրացնելու համար կարող են ոչ միայն քրեական, այլև նույնիսկ վարչական պատասխանատվության չենթարկվել: Սա առավել քան խայտառակություն է…

Բնականաբար, հարց է առաջանում՝ այս դեպքում ո՞րն է ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության (ՍԱՊԾ) գոյության իմաստը, ինչո՞ւ է այն իր կարևորագույն պարտականությունը չկատարելու պայմաններում վարձատրվում է հարկատուներիս հաշվին: Հարցերն ուղղված են ոչ միայն ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանին, այլև ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Արմեն Հայրապետյանին տվյալ պաշտոնին նշանակած ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին: Եվս մի քանի հարց' ուղղված վարչապետին.

1. Դուք տեղյա՞կ էիք, որ Հայաստանում սպառողների կյանքը, առողջությունը մեծ վտանգի տակ են, քանի որ այս հոդվածի առաջին պարբերությամբ ներկայացված իրավիճակն է: Եթե այո, ինչո՞ւ եք հանդուրժել ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության անգործությունը, դուք ծառայության պետի հովանավո՞րն եք:

2. Եթե տեղյակ չէիք, ապա ձեր ո՞ր ենթական է թերացել՝ ձեզ այդ մասին զեկուցելու հարցում, և հիմա, երբ այդ մասին արդեն տեղյակ եք, նրան կարգապահական պատասխանատվության ենթարկելո՞ւ եք, եթե այո, մասնավորապես ի՞նչ եք անելու:

Ի վերջո, երկիրն այս կերպ ղեկավարելով, իշխանություններն ի՞նչ վերաբերմունք են ակնկալում կամ ուզում ժողովրդից:
Պատահական կամ առանց հիմքերի՞ էր ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի մոտ, Սարի թաղում, Ազատության հրապարակում ոտքի ելած հազարավոր մարդկանց աջակցությունը հիշյալ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի անդամներին… Եթե ես չասեմ էլ, համապատասխան մարմինները հո գիտե՞ն, որ հարյուր հազարավոր մարդիկ դեմ են այսօրվա իշխանությունների վարած հանցավոր քաղաքականությանը, այլ խնդիր է, որ նրանք տարբեր պատճառներով ներկա չէին Խորենացիում, Սարի թաղում, Ազատության հրապարակում: Այս անգամ ներկա չէին… Ժողովրդի համբերության բաժակը լցված է, մի ստիպեք, որ այն թափվի…

Լուրեր.com-ում օգոստոսի 11-ին հրապարակված «Երբ վտանգվել է մեր առողջությունը, ի՞նչ պատասխանատվության են ենթարկվել «Սաս Գրուպ»-ը, «Ալֆա-Ֆարմ»-ը և «Աշոտ Գյունաշյան» Ա/Ձ-ն» վերտառությամբ հոդվածում հրապարակայնորեն մի շարք հարցեր էի ուղղել ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության (ՍԱՊԾ) պետ Արմեն Հայրապետյանին:

Ինչպես արդեն հայտնի է, ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության տեղեկացմամբ, «Լիդա» կենսաբանական ակտիվ հավելումները հանվել են շրջանառությունից և պահեստավորվել հետագա գործողությունների համար: Այս կապակցությամբ հիշյալ ծառայության պետին հրապարակայնորեն հարցրել էի՝ ի՞նչ հետագա գործողությունների մասին է խոսքը և ի՞նչ է պարզվել այդ գործողությունների արդյունքում: Հարցի առնչությամբ ՍԱՊԾ-ից ստացվել է հետևյալ պատասխանը.

«Տվյալ պարագայում հետագա գործողությունը ենթադրում է կենսաբանական ակտիվ հավելումի պետական գրանցում: Դիտարկման ընթացքում պարզվել է, որ տվյալ ապրանքատեսակների մասին տեղեկատվություն չկա ԵԱՏՄ պետական գրանցման վկայականների միասնական ռեեստրում, որը հիմք է տալիս եզրակացնել, որ այս հավելումները ԵԱՏՄ տարածքում չեն ենթարկվել համապատասխանության գնահատման և չունեն պետական գրանցման վկայականներ: Հետևաբար, այս հավելումը ենթակա է գրանցման, որի շրջանակներում պետք է անցնի լաբորատոր փորձաքննություն և ստանա համապատասխանության գնահատում: Եթե «Լիդա» կենսաբանական հավելումը ճանաչվի անվտանգ, ապա Ծառայությունը միայն դրանից հետո կթույլատրի իրացնել այն: Հակառակ պարագայում իրացման կասեցումը կլինի ուժի մեջ»:

Նկատի ունենալով այն հանգամանքը, որ դեղատների ցանց ունեցող «Ալֆա-Ֆարմ» ընկերությանը, թերևս նաև այլ ընկերությունների (դա պետք է պարզեր ՍԱՊԾ-ը, որը, դատելով ամենից, դա չի արել) «Լիդա» կենսաբանական հավելումներն իրացրած «Աշոտ Գյունաշյան» ԱՁ-ն հիշյալ հավելումները, ՍԱՊԾ-ից ստացված պատասխանի համաձայն, «գնել է ֆիզիկական անձանցից, որոնց ինքնությունը պարզել հնարավոր չի եղել», ապա կասկածից գրեթե դուրս է, որ «Աշոտ Գյունաշյան» ԱՁ-ն Եվրասիական տնտեսական միության «Սննդամթերքի անվտանգության մասին» ТР ТС 021/2011 և «Սննդամթերքի մակնշման մասին» ТР ТС 022/2011 տեխնիկական կանոնակարգերի պահանջներին ակնհայտորեն չհամապատասխանող «Լիդա» կենսաբանական հավելումը չի ներկայացրել և առաջիկայում էլ չի ներկայացնելու ԵԱՏՄ պետական գրանցման: Այսինքն' տվյալ ապրանքատեսակը ԵԱՏՄ տարածքում առաջիկայում էլ չի ենթարկվելու լաբորատոր ուսումնասիրության ու համապատասխանության գնահատման, չի ունենալու պետական գրանցման վկայական:

Հիմա ուշադրություն դարձրեք ամենագլխավորին, թե ինչ է պատրաստվում անել ՍԱՊԾ-ն այս դեպքում, այսինքն՝ որն է լինելու նրա հետագա գործողությունը: Պատասխանում այս կապակցությամբ պարզ գրված է.

«Հակառակ պարագայում իրացման կասեցումը կլինի ուժի մեջ»:

Լավ, բա հետո՞… Ասենք թե «Աշոտ Գյունաշյան» ԱՁ-ն, ՍԱՊԾ-ից թաքուն, իսկապես չշարունակեց «Լիդա»-ի իրացումը, այն տարիներով կամ տասնամյակներով թողեց իր պահեստում կամ ոչնչացրեց: Բայց չէ՞ որ սա խնդրի սոսկ մի կողմն է…

Չէ՞ որ հենց ՍԱՊԾ-ն «Լիդա» կենսաբանական հավելումներից պետք է նմուշառում կատարեր կամ կատարի ու համապատասխան հարցադրումներով ներկայացնի համապատասխան փորձաքննության, որպեսզի պարզի, թե այն վտանգավոր եղե՞լ է այն անձանց համար առողջության համար, ում ավելի վաղ իրացվել է, և վտանգավոր եղած լինելու պարագայում ձեռնարկի համապատասխան միջոցներ՝ Աշոտ Գյունաշյան» ԱՁ-ի և «Ալֆա-Ֆարմ» ՓԲԸ-ի պատասխանատվությունն ապահովելու ուղղությամբ: ՍԱՊԾ-ն ինչո՞ւ դա չի արել ու մտադիր էլ չէ առաջիկայում անել (եթե մտադիր լիներ, ապա իր պատասխանում պետք է նշեր այդ մասին, մինչդեռ պատասխանում դրա վերաբերյալ բառ անգամ չկա): Պատասխանում նշված է միայն այն մասին, որ հակառակ պարագայում տվյալ արտադրանքի իրացման կասեցումը կլինի ուժի մեջ, ինչն անհրաժեշտ, բայց բոլորովին էլ բավարար չէ: Այս «ինչու»-ները, այս և այլ հարցեր առաջիկայում կուղղվեն ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Արմեն Հայրապետյանին, ու նա կպատասխանի դրանց:

Արթուր Հովհաննիսյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Տեղումներ չեն սպասվումԼանջազատ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներԹթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ վաճառքի բաժնի ղեկավարի «Toyota»-ներըԻշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի պնդումը, երբ վերջինս անդրադարձել է ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայինՎաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը (տեսանյութ) Գրիգոր Մինասյանը ներկայացրել է ՄԻՊ ռազմավարությամբ իրականացված ծրագրերըԱյրվել է վագոն-տնակՀայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպենՈսկու գինն աճել էԻ՞նչ կլինի, եթե հանձնվեն գյուղերը Տավուշում ու ի՞նչ կանցնի Ադրբեջանի վերահսկողության տակ. ՊետրոսյանԹումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրաՆավթի գներն աճել ենՕրվա խորհուրդ. Մարտի 29Տարհանենք կանանց ու երեխաներին. այսօրվանից պետք է ինքնապաշտպանության պատրաստվել. Արմեն Այվազյան«Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են«Ժողովուրդ». Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում«Հրապարակ». Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա«Ժողովուրդ». Կոռուպցիոն բացահայտում. Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոք«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար«Ժողովուրդ». Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին«Իրավունք». Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ«Ժողովուրդ». Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունումԱՄՆ-ում բացահայտել են Ուկրաինայի ապագանՎլադիմիր Վարդանյանը կգործուղվի ՓարիզՌուսաստանը կարող է շուտով նոր լայնածավալ հարձակում սկսել․ ԶելենսկիՂարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. Էրդողան Ալիևի անվան փողոցի շենքում հրդեհ է, բնակիչներին տարհանում են (տեսանյութ) «90-ականներից հետո այն անկախությունը չի եղել, որի համար պայքարել ենք»․ ԱԺ նախագահ ՀՀ-ն առաջին անգամ մասնակցելու է ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին․ ՍիմոնյանՍևաստոպոլում ռազմական ինքնաթիռ է խոցվել (տեսանյութ) Հիմա էլ եմ հայտարարում՝ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին․ ՍիմոնյանԱրմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին Սարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել«Քեզ շատ եմ կարոտում». Անի Երանյանը շնորհավորել է հայրիկի տարեդարձը (լուսանկարներ) Մենք չենք պատրաստվում որևէ բան զիջել, որը մերն է. Ալեն ՍիմոնյանԴժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Վազգեն Ռշտունի Տեղի է ունեցել ՔՊ-ի նախաձեռնող խմբի նիստ Մարգարիտա Սիմոնյանը պատմել է, թե ինչպես է հրաշքով փրկվել «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչությունից«Հեղափոխական անդարդությունն» ու 4 տարի կառուցվող 13 տունըՍուրեն Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան, հետևել մարտական հրաձգությանը (տեսանյութ)Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը մայիսին կհանդիպեն (տեսանյութ) Տղամարդկանց զգուշացրել են վտանգավոր հիվանդության առաջին նշանների մասինՔննարկվել են Երևանի գլխավոր հատակագծի մշակմանն առնչվող հարցեր Մայր Աթոռում Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Ոտնլվայի կարգը (լուսանկարներ)ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բարձր պաշտոնի է նշանակել ադրբեջանցի դիվանագետինՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը «Սկզբունքայնություն»՝ ՔՊ ոճով. Գագիկ Մելքոնյան, Անդրանիկ ՔոչարյանԴասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ ԿԳՄՍ նախարար
Ամենադիտված