Երևան-Երասխ ճանապարհին ՃՏՊ-ի ենթարկված ավտոմեքենայի ուղևորը մահացել է
Հասարակություն«Կիա Սորենտո» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ճանապարհի 13-րդ կմ-ին օգոստոսի 30-ին, ժամը 01.30-ի սահմաններում բախվել է բետոնե սյուներին, ինչի հետևանքով վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, իսկ մյուս ուղևորը՝ 1975 թ. ծնված Վազգեն Հովհաննիսյանը, տեղում մահացել է:
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից, կատարվում է քննություն: