Swatch-ը նոր ժամացույցը նվիրել է փրկարար շներին
ՀասարակությունԺամացույցների Swatch շվեյցարական ընկերությունը ներկայացրել Է T'SCHUSS նոր մոդելը, որը նվիրված Է փրկարար շներին: Այդ մասին հաղորդվում Է օգոստոսի 30-ի մամուլի տեղեկագրում: Ժամացույցն սպիտակ գույն ունի, դրա գոտու վրա պատկերված Է սենբեռնար:
Ընկերության մամուլի ծառայության ներկայացուցիչների խոսքով՝ Swatch-ն այդպիսով հարգանքի տուրք Է մատուցել շների հերոսական սխրագործություններին: Օրինակ, Բարրի մականունով սենբեռնարը մի անգամ փրկել Է փոքրիկ տղայի՝ նրան իր վրա հինգ կիլոմետր տանելով Սեն-Բեռնարի վանք:
Swatch-ը մասմարկետ սեգմենտի կվարցային եւ մեխանիկական ժամացույցների շվեյցարական բրենդ Է: Այն հիմնադրվել Է Նիկոլաս Ջորջ Հայեկի կողմից 1983 թվականին: Հայեկը բրենդի անվանումը ներկայացրել Է որպես second watch՝ «երկրորդ ժամացույց, ամենօրյա մոդել: