ԵԱՀԿ ԱԳ նախարարների ոչ պաշտոնական գագաթնաժողովում կքննարկվի նաև ԼՂ հարցը
Արտաքին ՔաղաքականԵԱՀԿ արտաքին գործերի նախարարաների ոչ պաշտոնական գագաթնաժողովի օրակարգային հիմնական հարցերի թվում է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, հայտարարել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը: Հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի
1-ին Պոտսդամում:
«Ճգնաժամերով ընգրկված ներկայիս աշխարհում ԵԱՀԿ դերը, հավանաբար, ավելի կարեւոր է, քան երբեւէ, մասնավորապես ինչ վերաբերվում է Ուկրաինայի արեւելքում, Մերձդնեստրում, Լեռնային Ղարաբաղում եւ Եվրոպայում այլ հակամարտություններում»,- Շտայնմայերի հայտարարությունը մեջբերել է Գերմանիայի ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Շտայնմայերի խոսքով' գերմանական պատվիրակությունը ծրագրում է Պոտսդամում քննարկման առարկա է դարձնելու նաև մի շարք այլ կարևոր թեմաները, մասնավորապես միջազգային ահաբեկչության եւ փախստականների հարցերը: