ԱՄՆ-ում բացահայտել են Ուկրաինայի ապագան Վլադիմիր Վարդանյանը կգործուղվի Փարիզ Ռուսաստանը կարող է շուտով նոր լայնածավալ հարձակում սկսել․ Զելենսկի Ղարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. Էրդողան «90-ականներից հետո այն անկախությունը չի եղել, որի համար պայքարել ենք»․ ԱԺ նախագահ ՀՀ-ն առաջին անգամ մասնակցելու է ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին․ Սիմոնյան Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռ է խոցվել (տեսանյութ) Հիմա էլ եմ հայտարարում՝ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին․ Սիմոնյան Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին Սարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել 

Երևանյան բնակարաններից մեկի պատին հայտնված Աստվածամոր ու Քրիստոսի պատկերները արձագանքել են մոմի լույսին. սկսել են լույս արձակել, իսկ հետո…

Հայաստան

Երևանի բնակչուհի Անգելինա Ջանոյանը 2016 թ․մարտի 20-ին՝ Մեծ պահքի Գալստյան կիրակի օրը, ժամը մոտավորապես 14։30- 15։00-ի սահմաններում մայրաքաղաքի Քոչարի փողոցի շենքերից մեկի իր բնակարանի պատուհանից հայացք գցելով և ողջունելով Արարատին, նկատել է նրա գագաթին փայլող լուսեղեն խաչ, ապա լուսանկարել այն:

Արարատի գագաթին փայլող այդ խաչը նա տեսել է ևս մեկ անգամ, հաջորդ ամսվա ճիշտ նույն օրը՝ ապրիլի 20-ին, ժամը 16։00 -16։30-ի սահմաններում «Հաղթանակ» զբոսայգու մոտի արագընթաց մայրուղով տուն գնալիս, այս անգամ` տաքսու պատուհանից, այնուհետև տանից հետևել: Այս կապակցությամբ մեր հրապարակումը մեծ արձագանք ունեցավ: Առ այսօր դեռ չի գտնվել Մասիսի գագաթին լուսեղեն խաչի հայտնվելու վերաբերյալ հիմնավոր կամ գոնե քննության դիմացող որևէ բացատրություն: Այս պարագայում սրբազան լեռան գագաթին լուսեղեն խաչի երևումը կարելի է բացատրել միայն հրաշքով: Շատերն են այս կարծիքին: Ընդգծեմ, որ Անգելինա Ջանոյանից բացի, այդ օրը և հետագայում Մասիսի գագաթին լուսեղն խաչ տեսել են նաև այլ մարդիկ:

Համացանցի և տեղեկատվական ահռելի հոսքերի ներկայիս դարում տարբեր առիթներով հաճախ ենք լսում աշխարհի այս կամ այն անկյունում տեղի ունեցած հրաշքների ու հրաշագործությունների մասին: Նման դեպքերում մարդիկ գրեթե միշտ փորձում են բացատրություն գտնել՝ դիմելով այսօր արդեն հսկայական կարողություններ ունեցող գիտության օգնությանը: Երբեմն դա հաջողվում է նրանց, պարզվում է, որ հրաշքը խաբեության, շառլատանության դրսևորում է կամ բնության ինչ-որ արտասովոր երևույթ:

Սակայն քիչ չեն նաև այն դեպքերը, երբ նույնիսկ ժամանակակից գիտությունն իր արդիական տեխնիկայով ու փայլուն մասնագետներով չի կարողանում բացատրություն տալ արձանագրվածին, կատարված կամ դեռ շարունակվող արտառոց երևույթին: Անշուշտ, հետաքրքիր է, թե վերոնշյալ դեպքից բացի, Հայաստանում, թեկուզ նախկինում, հրաշքներ էլ նկատվե՞լ են, մարդիկ արդյոք ականատես եղե՞լ են զարմանալի և նույնիսկ արդի գիտության կողմից չբացատրվող նման դեպքերի: Պարզվում է՝ միայն վերջին 100 տարում այդպիսի բազմաթիվ դեպքեր են եղել, դրանց մի մասի վերաբերյալ ընդամենն աղոտ հիշողություններ են պահպանվել, ականատես վկաներին գտնելը չափազանց դժվար է, եթե ոչ անհնար: Այնուհանդերձ, կան նաև համեմատաբար թարմ դեպքեր:
Աշխարհագրական գիտությունների դոկտոր, կենսաբանական գիտությունների թեկնածու Կարինե Դանիելյանի տեղեկացմամբ, Հայաստանում 1988-ի երկրաշարժից հետո մի քանի բնակարանների պատերին անբացատրելի կերպով պատկերներ են հայտնվել:

«Դրանք հայտնի են, դրանց մասին խոսվել է,- ասաց Կարինե Դանիելյանը:- Օրինակ՝ մեկը Էջմիածնի շրջանի մի գյուղում էր, մյուսը՝ Երևանում: Ինձ հրավիրեցին դա տեսնելու: Գնացի, և տեսածս կյանքում մինչ օրս իմ ստացած ամենամեծ տպավորություններից մեկն է: 1988-ի երկրաշարժից հետո էր՝ 88-ի վերջը կամ 89-ի սկիզբը: Պատկերները երևանյան բնակարաններից մեկում էին, հավատացյալ մի բուժքրոջ խոհանոցի պատին, գազօջախի և լվացարանի միջև: Բուժքույրը պատին հայտնաբերել էր երկու պատկեր: Մեկը կին էր՝ երեխայի հետ, որ շատ նման էր Աստվածամոր պատկերին, մյուսը տղամարդու պատկեր էր, որը շատերը նմանեցնում էին այս կամ այն առաքյալի պատկերին:

Այն ժամանակ, եթե հիշում եք, մեզ աջակցող համերգներով հանդես գալու համար Հայաստան էին եկել Գալինա Վիշնևսկայան և Մստիսլավ Ռոստրոպովիչը: Նրանք էլ եկել, տեսել էին այդ պատկերները և բնակարանի տիրոջ մոտ գրառումներ թողել, թե ինչքան տպավորված են այդ պատկերներից:

Երբ ես ինֆորմացիայի գիտահետազոտական ինստիտուտի իմ աշխատակիցների հետ (երկու երիտասարդ կանանց, որոնցից մեկի բարեկամուհին էր տանտերը) մտա խոհանոց, առանձնահատուկ ինչ-որ բան չնկատեցի: Սկզբում տպավորիչ չէր. կարծես գորշ գույնի ինչ-որ հետքեր էին յուղաներկով ներկված պատի վրա: Ի դեպ, երբ կինը հայտանաբերել էր պատկերները, սկզբում հարևաններին էր կանչել: Հարևաններով, երևի կասկածները փարատելու համար, սպասք լվանալու փոշով սկսել էին լվանալ պատը, բայց պատկերները չէին լվացվել, չէին անցել: Ինչևէ, սկզբում հիասթափություն ապրեցի' չտեսնելով պատկերները, որոնց մասին ասել էին: Նույնիսկ ինքս ինձ մտովի նախատեցի, թե արդեն այդ տարիքում, այն էլ' գիտաշխատող լինելով, ինչպե՞ս կարող էի հավատալ նման բանի: Ամաչեցի, բայց չարտահայտվեցի:

Որոշեցի նստել, քանի դեռ աղջիկները տանտիրոջ հետ խոսում էին այդ թեմայով: Մտածեցի՝ մի քիչ կնստեմ, կթողնեմ-կգնամ, բայց պարբերաբար նայում էի պատին: Հետաքրքիրն այն էր, որ այդ պատկերները կարծես աստիճանաբար շփման մեջ էին մտնում նայողի հետ, և որքան շատ էիր նայում, այնքան պատկերներն սկսում էին ցայտուն երևալ: Ինձ համար հատկապես հստակ էր տղամարդու պատկերը, աղջիկներն ավելի հստակ տեսնում էին կնոջ պատկերը: Ես դրա միայն ուրվագծերն էի տեսնում. երիտասարդ կին էր' բարուրը ձեռքին և քողը գլխին: Աղջիկներն ավելի մանրամասն՝ նաև դեմքն էին տեսնում:

Տղամարդու պատկերն ինձ վրա շատ մեծ տպավորություն թողեց: Նրա դեմքը կիսապրոֆիլով էր արտահայտված, բայց ինչքան նայում էիր, շուռ էր գալիս և ոչ թե կիսով չափ կողքից, այլ ուղիղ, դիմացից էր երևում: Կարծես շարժուն, դինամիկ պատկեր էր: Նույնիսկ այն տպավորությունն էր, որ գնալով մոտենում էր նայողին և ուղիղ ինձ էր նայում: Տղամարդու հայացքը շատ ծանր էր, կարծես երկու զգացում էր արտահայտում: Մեկը՝ տանջանք. նա մեզ համար շատ էր տանջվում, բայց հայացքը նաև նախատինք էր արտահայտում, թե այս ի՞նչ եք անում... Այս երկու զգացումները միասին էի զգում: Գլխին փշե պսակ կար, և իմ մեջ միտք ծագեց, որ Հիսուս Քրիստոսի պատկերն է»:

Կարինե Դանիելյանի տեղեկացմամբ, հետաքրքիր մի բան էլ է եղել. երբ մթնել է, տան տիկինը լույսը չի միացրել: Բերել է մոմեր, դրել սեղանին, վառել, և այդ պատկերները արձագանքել են մոմի լույսին. սկսել են շատ թույլ լույս արձակել, իսկ հետո պատկերի շուրջն էլ առաջացել են խաչերից կազմված ուղղանկյունաձև շրջանակներ:

«Այդ խաչերը,- շարունակեց գիտնականը,- սկսեցին նաև լույս արձակել: Շատ տպավորիչ էր, ես մի քանի օր այդ տպավորության տակ էի, անընդհատ հիշում էի կատարվածի մասին, հետո առօրյա կյանքը կամաց-կամաց իրենը վերցրեց: Օրեր անց հերթական անգամ մտա աշխատավայր: Գրադարանում իմ աշխատանքն այն էր, որ նայում էի շաբաթվա ընթացքում ստացված ամբողջ գրականությունը, ընտրում էի այն հոդվածները, որոնք գիտատեխնիկական տեղեկատվության (տնտեսություն, գիտություն և այլն) առումով կարող էին պետք լինել մեր կառավարությանը և պետական այլ մարմիններին: Հանկարծ ամսագրերից մեկը ձեռքիցս ընկավ, և երբ բարձրացրի, թերթեցի, բացված էջի պատկերը նկատելով՝ անչափ զարմացա և ամբողջ գրադարանով մեկ գոռացի՝ պատին իմ տեսած տղամարդը... Ամսագրում պատկերվածը 19-րդ դարի ռուս հայտնի նկարիչ Նիկոլայ Գեի «Քրիստոսը և Պիղատոսը» նկարն էր, այն դրվագը, երբ Պիղատոսը դատում էր իր առջև կանգնած Քրիստոսին: Քրիստոսի պատկերը գրեթե 100%-ով նման էր պատին իմ տեսած պատկերին, միայն դեմքի պրոֆիլն էր տարբեր, սակայն դա, կարծում եմ, նշանակություն չունի: Մնացած ամեն ինչ, այդ թվում նաև դեմքի արտահայտությունը, շատ տպավորիչ աչքերի պատկերը նույնն էին:

Հետո մի հեռուստաֆիլմ տեսա Նիկոլայ Գեի մասին, թե ինչ դժվարությամբ է նկարել այդ նկարը, քանի անգամ չի ստացվել և ոչնչացրել է, մինչև որ կհաջողվեր ստանալ իր ուզածը: Հասկացա նաև, թե ինչու եկեղեցին թույլ չի տվել, որ Քրիստոսի պատկերն ինչ-որ մարդկանց նմանությամբ անեն, այսինքն՝ մարդուն ընտրեն որպես բնորդ: Այդ պատկերը պետք է գա, այդ պատկերը պետք է նկարչին տրվի, ինչպես, կարծում եմ, տրվել է Գեին»:

Կարինե Դանիելյանի պատմած դեպքի նման ուրիշ դեպքեր էլ են եղել. 1989 թ. Մասիսի գյուղերից մեկի բնակչի պատին նույնպես Աստվածամոր պատկերն է հայտնվել: Ականատեսներ կան, որ մինչև այսօր հիշում են դա:
Արթուր Հովհաննիսյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ԱՄՆ-ում բացահայտել են Ուկրաինայի ապագանՎլադիմիր Վարդանյանը կգործուղվի ՓարիզՌուսաստանը կարող է շուտով նոր լայնածավալ հարձակում սկսել․ ԶելենսկիՂարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. Էրդողան Ալիևի անվան փողոցի շենքում հրդեհ է, բնակիչներին տարհանում են (տեսանյութ) «90-ականներից հետո այն անկախությունը չի եղել, որի համար պայքարել ենք»․ ԱԺ նախագահ ՀՀ-ն առաջին անգամ մասնակցելու է ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին․ ՍիմոնյանՍևաստոպոլում ռազմական ինքնաթիռ է խոցվել (տեսանյութ) Հիմա էլ եմ հայտարարում՝ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին․ ՍիմոնյանԱրմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին Սարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել«Քեզ շատ եմ կարոտում». Անի Երանյանը շնորհավորել է հայրիկի տարեդարձը (լուսանկարներ) Մենք չենք պատրաստվում որևէ բան զիջել, որը մերն է. Ալեն ՍիմոնյանԴժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Վազգեն Ռշտունի Տեղի է ունեցել ՔՊ-ի նախաձեռնող խմբի նիստ Մարգարիտա Սիմոնյանը պատմել է, թե ինչպես է հրաշքով փրկվել «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչությունից«Հեղափոխական անդարդությունն» ու 4 տարի կառուցվող 13 տունըՍուրեն Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան, հետևել մարտական հրաձգությանը (տեսանյութ)Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը մայիսին կհանդիպեն (տեսանյութ) Տղամարդկանց զգուշացրել են վտանգավոր հիվանդության առաջին նշանների մասինՔննարկվել են Երևանի գլխավոր հատակագծի մշակմանն առնչվող հարցեր Մայր Աթոռում Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Ոտնլվայի կարգը (լուսանկարներ)ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բարձր պաշտոնի է նշանակել ադրբեջանցի դիվանագետինՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը «Սկզբունքայնություն»՝ ՔՊ ոճով. Գագիկ Մելքոնյան, Անդրանիկ ՔոչարյանԴասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ ԿԳՄՍ նախարարՄարտի 7-ին ԱՄՆ-ն գրավոր կերպով նախազգուշացրել է ՌԴ–ին ահաբեկչական սպառնալիքի մասին․ Սպիտակ տունԻրաքում ԻՊ-ի բարձրաստիճան անդամ է սպանվելՏուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված. ՆԳՆ «Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումըԲաղանիսցիները զայրացած են, վրդովված են իշխանության հայտարարություններից․ պատգամավոր Այսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքո․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Տղամարդը քաղցած լինելու շնորհիվ մեկ միլիոն դոլար է շահելԹուրք-ադրբեջանական տանդեմը զինում է Ուկրաինային՝ ընդդեմ ՌԴ-իԱԺ պատգամավորները գործուղվում են Բեռլին Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են Հայաստանի ուղարկած մարդասիրական օգնությունը Եգիպտոսում է. 1-2 օրում այն կփոխանցվի Գազայի բնակիչներին Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում․ ԼավրովՓաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ) «Մարդու սեռական դաշտը համարում եմ իր անձնական տարածք, որտեղ ոչ ոք չպետք է իր հետաքրքրասեր քիթը խոթի». Իլոնա ՆուրբեկյանԱռաջիկայում շատ լուրջ քաղաքական գործընթացներ են սպասվում․ Նաիրա ԶոհրաբյանԲաքուն օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը ներկայացնում է որպես «ռազմական համալիր» Բրիթնի Սփիրսը լուսանկարվել է ամբողջովին մերկ (լուսանկարներ)5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ Աֆղանստանում «Կրոկուսի» ահաբեկիչների և ուկրաինական կողմի միջև կապը հաստատվել է․ ՌԴ ՔԿՆարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան Ադրբեջանը Ֆրանսիային մեղադրել է «իր տարածքում լրտեսական ցանց ստեղծելու» մեջ
Ամենադիտված