Վիկտոր Դալլաքյանն ընդդիմադիր կուսակցությո՞ւն է ստեղծում․ «ՀԺ»
Քաղաքական«Հայկական ժամանակ»-ը գրում է․
ՀՀ ԱԺ-ում Սերժ Սարգսյանի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Դալլաքյանը ոչ հերքում, ոչ էլ հաստատում է լուրերը, թե առաջիկայում կուսակցություն է բացելու։
Թերթի հետ զրույցում, լսելով կուսակցություն ստեղծելու մասին հարցը, նա ասաց, որ վերջին 4 տարում հարցազրույց չի տալիս և եթե ասելիք ունենա, անպայման կխոսի այդ մասին։ «Ես ձեզ ինչ որ պետք Էր ասեցի, ձեզ հաջողություն»,– այսքանով ավարտվեց նրա հետ զրույցը։
Շրջանառվող լուրերի համաձայն, Վիկտոր Դալլաքյանի կուսակցությունը կոչվելու Է «Շրջադարձ» և գործելու Է ընդդիմադիր դաշտում։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։