Հանչժոու քաղաքում սկսվել է Պուտին-Օբամա հանդիպումը
ԱշխարհՉինաստանի Հանչժոու քաղաքում ընթացող G20-ի գագաթնաժողովի շրջանակում սկսվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հանդիպումը՝ հայտնում է RIA Novosti-ն:
Ռուսական կողմից բանակցություններին մասնակցում են նախագահի օգնական Յուրի Ուշակովը, մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը և արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
Կիրակի Պուտինն ու Օբաման մի քանի անգամ ընթացիկ շփվել էին և պայմանավորվել անցկացնել առանձին հանդիպում։
Ռուսական պատվիրակության աղբյուրը գործակալությանը հայտնել է, որ Օբաման է առաջարկել առանձին հանդիպել։ Բացի այդ, գործակալության զրուցակիցը հայտնել է, որ պատվիրակությունը պատրաստվում է լիաֆորմատ բանակցությունների։