Ահաբեկչության դեմ պայքարի շրջանակում Իրանը պատրաստվում է ՌԴ-ի հետ ընդլայնել համագործակցությունը

2016-09-10 16:46:31

Իրանը պատրաստվում է ընդլայնել Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցությունն ահաբեկչության դեմ պայքարի շրջանակում: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հայտարարել է Իրանի փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրին:

«Մենք ցանկանում ենք զարգացնել համագործակցութունը Ռուսաստանի հետ ահաբեկչության դեմ պայքարի շրջանակում»,-ասել է Ջահանգիրին:

Նա հավելել է, որ Թեհրանը ցանկանում է Մոսկվայի հետ զարգացնել համագործակցությունը ռազմատեխնիկական ոլորտում: «Այն, որ Ռուսաստանը փոխանցում է մեզ С-300 համալիրը, վկայում է այն մասին, որ համագործակցությունը զարգանում է»,- ասել է Իրանի փոխնախագահը:

Դիտվել է 144 անգամ:


Լրահոս
18 Հուն
Ողջ լրահոսը...>>
Ամենաշատ ընթերցվածը