Ամրապնդել Հայրենիք-Սփյուռք կապն ու նպաստել հայի ինքնության պահպանմանը. ամեն տարի 20 լիբանանահայ ուսանող կրթություն կստանա Հայաստանում «Գագիկ Ծառուկյան» բ/հ միջոցներով (տեսանյութ)

2016-09-13 12:15:28

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը, որի գործունեության գերակա ուղղություններից մեկը համահայկական ծրագրերի իրականացումն է, վերջին տարիներին ֆինանսական մեծամասշտաբ ֆինանսական օժանդակություն  է ցուցաբերում սփյուռքի հայկական կառույցներին:

Դեռևս նախորդ տարի Լիբանան կատարած աշխատանքային այցի ընթացքում Գագիկ Ծառուկյանն առաջնահերթ համարելով սփյուռքում հայապահպանության խնդիրը՝ հայտարարեց, որ պատրաստ է յուրաքանչյուր տարի 20 լիբանանահայ ուսանողի հնարավորություն ընձեռել կրթություն ստանալու Հայաստանի ԲՈՒՀ-երում՝ հիմնադրամի վրա վերցնելով ֆինանսական բոլոր ծախսերը:

Նա պատրաստակամություն հայտնեց զգալի միջոցներ ուղղելու համահայկական կարևորագույն ծրագրերի իրականացմանը:

Առավել մանրամասն՝ Կենտրոն հ/ը-ի տեսանյութում: 

 

Դիտվել է 727 անգամ:

Լրահոս
29 Մար
Ողջ լրահոսը...>>
Ամենաշատ ընթերցվածը