Եվրոպան հայտնվել է ահաբեկչական սպառնալիքի դեմ հանդիման. Մերկել
ԱշխարհԵվրոպան հայտնվել է ահաբեկչական սպառնալիքի եւ միգրացիոն մարտահրավերի դեմ հանդիման: Այդ մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ Փարիզում ելույթ ունենալով Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ համատեղ անցկացված մամուլի ասուլիսում:
Ելույթը ուղիղ եթերում հեռարձակել է Phoenix հեռուստաալիքը:
«Մենք սպառնալիք ունենք ի դեմս ահաբեկչության, ունենք մարտահրավեր ի դեմս միգրացիայի: Միգրացիան մասնակիորեն հրահրված է քաղաքացիական պատերազմներով եւ ԻՊ-ի դեմ պայքարով, ինչպես դա մենք տեսնում ենք Իրաքում եւ Սիրիայում, մասնակիորեն դա միգրացիա է տնտեսական խնդիրների պատճառով, եթե խոսքը վերաբերում է աֆրիկյան մայրցամաքին: Այդ հարցերին մենք պետք է պատասխան տանք»,-ասել է Մերկելը:
Կանցլերը հավելել է, որ եվրոպացիները պետք է «ի վիճակի լինեն պաշտպանել իրենց արտաքին սահմանները եւ ընդհանուր պատասխանատվություն կրել», հաղորդել է ՌԻԱ Նովոստին: