Հայաստանում ՏԻՄ ընտրություններ են. ժամը 8-ից բացվել են բոլոր ընտրատեղամասերը
ՔաղաքականԱյսօր` սեպտեմբերի 18-ին, տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններ են նշանակված Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Սյունիքի և Տավուշի մարզերի թվով 317 համայնքներում:
Առավոտյան ժամը 8-ին բացվել են բոլոր ընտրատեղամասերը և սկսվել է ընտրական գործընթացը: Այն կավարտվի երեկոյան ժամը 20:00-ին և կամփոփվեն արդյունքները:
Նշված համայնքներից 22-ում տեղի են ունենալու միայն համայնքի ղեկավարի ընտրություններ, 80 համայնքում` միայն ավագանու անդամի ընտրություններ, իսկ 215 համայնքում միաժամանակ անցկացվելու են համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ:
Դիտորդական առաքելություն կիրականացնեն տեղական 10 կազմակերպություններ` 355 դիտորդներով և Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի միջազգային դիտորդները: