Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանին պարգևատրել է Պատվո շքանշանով
ՀասարակությունՆախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, որով Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանին պարգևատրել է Պատվո շքանշանով:
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ որոշում եմ.
Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում ներդրած մեծ ավանդի, Հայաստանի մարզական ոլորտին ցուցաբերած նշանակալի աջակցության համար Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Կոլյայի Ծառուկյանին պարգևատրել Պատվո շքանշանով»,- ասված է հրամանագրում: