ԱՄՆ-ում վախճանվել է «Երաժշտության հնչյունները» ֆիլմի դերասանուհի Չարմիան Քարը
ԱՄՆԱՄՆ-ում կյանքի 74-րդ տարում վախճանվել է դերասանուհի Չարմիան Քարը, որը 1965 թվականի «Երաժշտության հնչյունները» հայտնի ֆիլմում խաղացել է կապիտան ֆոն Թրապի ավագ դստեր՝ Լիսելի դերը, տեղեկացնում է Reuters-ը:
Դերասանուհու ընտանիքը հայտնել է, որ Քարը մահացել է Լոս Անջելեսում (Կալիֆոռնիայի նահանգ) դեմենցիայի (ձեռքբերովի տկարամտության) հազվագյուտ ձեւի բարդություններից:
Ֆիլմում, որը նկարահանել են ըստ Մարիա Աուգուստա Թրապի «Ֆոն Թրապ երգիչների ընտանիքը» գրքի ստեղծված մյուզիքլի հիման վրա, Լիսելի դերից եւ 1966 թվականին «Երեկոյան գարնանածաղիկ» մյուզիքլում խաղացած դերից հետո Քարը հիմնականում զբաղվել է ինտերիերների դիզայնի՝ իր գործով եւ ընտանիքով, նշել է գործակալությունը:
Քարը նաեւ լույս է ընծայել երկու գիրք՝ «Ընդմիշտ Լիսել» (Forever Liesl) 2000 թվականին եւ «Լիսելի նամակները» (Letters to Liesl) 2001 թվականին, որը գրել նրան համոզել են երկրպագուների նամակներն ամբողջ աշխարհից, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: