Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքի պատվիրակությունն այցելել է Արցախ
ԱրցախԱրցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 20-ին ընդունել է Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքի պատվիրակությանը՝ քաղաքապետ Լյուկ Կարվունասի գլխավորությամբ: Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Քննարկվել են Ալֆորվիլի եւ Արցախի մի շարք քաղաքների փոխգործակցությանը վերաբերող հարցեր:
Երկրի ղեկավարը կարեւորել է նման համագործակցությունը՝ նշելով, որ կապերի ընդլայնման եւ խորացման համար առկա են բոլոր նախադրյալները: