ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք Երևանի անդամակցությունը կասեցնելու մասին պաշտոնական հայտարարություն չենք ստացել. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Հարկային մարմին սխալ տեղեկատվություն ներկայացնելու դեպքում կնախատեսվի պատասխանատվություն Այո, ներողություն եմ խնդրում. Սյունիքի մարզպետը՝ Շուռնուխում կառուցվելիք տների ուշացման մասին 2022-ի աշնանից նպաստից զրկված ընտանիքները կշարունակեն ստանալ իրենց նպաստները ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան ՈՒՂԻՂ. Փաշինյանը վարում է Կառավարության նիստը 1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյան ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունելություն «Կենսուրախ էր, խղճով, խելացի ու հայրենասեր». Արեն Մալաքյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքի զորամասի պայթյունի ժամանակ. «Փաստ» 

Վարչապետի հանձնարարականը` էլեկտրաէներգիայի և գազի սակագների նվազեցման վերաբերյալ. ինչպես և ում համար…

Վերլուծական

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն իր պաշտոնն ստանձնելուց հետո անցյալ հինգշաբթի առաջին անգամ վարեց ՀՀ կառավարության հերթական նիստը: Խնդիրներից երկրորդին, որին անդրադարձավ նորանշանակ վարչապետը, սոցիալական և տնտեսական ուղղվածություն ուներ: Կարծում եմ, Կարեն Կարապետյանը շատ լավ հասկանում է, որ առանց այս ոլորտներում փաստացի բարելավման հասնելու, իր կառավարությունը, նախորդների նման, չի հաջողելու…

Ինչ արեց վարչապետը… Նա առաջարկեց ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, էներգետիկայի և բնական պաշարների, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարներին այն, ինչ ժամանակին ես և իմ այլ գործընկերներ ենք առաջարկել: Ընդ որում, դա մեր հրապարակումներում նրանցից բացի, առաջարկել ենք նաև նախկին վարչապետներ Տիգրան Սարգսյանին և Հովիկ Աբրահամյանին, համապատասխան պաշտոնյաներին նաև քննադատել ենք, սակայն այդ ամենը եղել է ձայն բարբառո անապատի… Խոսքը գազի և էլեկտրաէներգիայի սակագնային քաղաքականության վերանայման, տարբերակված սակագներ կիրառելու մասին է, ինչն աշխարհում նորություն չէ, կիրառվում է մեր հասարակության նման սոցիալական ու մեր տնտեսության նման տնտեսական խնդիրներ ունեցող այլ երկրներում:

Կարեն Կարապետյանն առաջարկել է համատեղ քննարկել և առաջարկություններ ներկայացնել գազի և էլեկտրաէներգիայի սակագնային քաղաքականության վերանայման մասին։ Խոսքը սոցիալապես անապահով խավերի համար սահմանված սակագինն առավելագույնս նվազեցնելու մասին է՝ ի հաշիվ այլ սպառողների: Առջևում ձմեռն է, բոլորս էլ շատ լավ հասկանում ենք, թե ինչ է սպասվում:

Իսկ ո՞ր սպառողների հաշվին կարող է սոցիալապես անապահով խավերի համար նվազեցնել, օրինակ, գազի սակագինը: Ինչպես հայտնի է, ջերմաէլեկտրակայաններից բացի, որոնց մատակարարվող գազի սակագինը չի կարելի ու չի բարձրացվի թեկուզ այն պատճառով, որ դա կհանգեցնի էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման' անհնար դարձնելով էլեկտրաէներգիայի սակագների առնչությամբ վարչապետի տված հանձնարարականի կատարումը, գազի մյուս խոշոր ու գործող սպառողները գաջի ու ցեմենտի գործարաններն են, ջերմոցային տնտեսությունները, նաև, եթե բոլորի ծախսը միասին հաշվարկենք, հանրապետությունում գործող բազմաթիվ ավտոգազալցաճնշակայանները (ԱԳԼՃԿ-ները), որոնցից առաջինները և վերջինները նաև էլեկտրաէներգիայի խոշոր սպառողներ են (ցեմենտի ինքնարժեքի մոտ կեսը գազի և էլեկտրաէներգիայի ծախսն է):

Էլեկտրաէներգիայի խոշոր սպառողներ են նաև «Երևան ջուր» և «Հայջրմուղկոյուղի» ընկերությունները, արտադրական որոշ այլ ձեռնարկություններ, այդ թվում նաև, եթե դարձյալ բոլորի ծախսը միասին հաշվարկենք, ինչպես ԱԳԼՃԿ-ների պարագայում, հացաթխման գործարանները և արտադրամասերը, որոնց մի մասը գազի սպառողներ են:

Ջրամատակարար ընկերությունների կողմից սպառվող էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումը նույնպես անթույլատրելի է, քանի որ դա կհանգեցնի ջրի սակագների բարձրացման' սոցիալապես անապահով խավերի համար, որոնք, ի դեպ, միայն պաշտոնապես գրանցվածները կամ ճանաչվածները չեն, դրանից բխող հետևանքներով հանդերձ: Այսինքն` դա կիմաստազրկի վարչապետի հանձնարարականը: Հացաթխման արտադրամասերի, գործարանների և ԱԳԼՃԿ-ների պարագայում ևս նույնը կարելի է ասել, քանի որ դրանց կողմից սպառվող գազի և էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման պարագայում կբարձրանան նաև հացի գները, հասարակական տրանսպորտի ուղեվարձերը և ոչ միայն:

Ջերմոցային տնտեսությունների կողմից սպառվող գազի գների բարձրացումը նույնպես բացառված է, քանի որ այն կհանգեցնի ոչ միայն պտուղ-բանջարեղենների գների բարձրացման, այլև գյուղատնտեսության ոլորտում բազմաթիվ ՓՄՁ-ների ուղղակի փակման, ոչնչացման, մինչդեռ վարչապետը հենց ինքն է նույն նիստում հանձնարարական տվել' «Ապահովել սակագների խթանիչ ազդեցությունը բիզնեսի, հատկապես գյուղատնտեսության և վերամշակող ճյուղերի համար»։

Արդյունաբերության ճյուղի բազմաթիվ ձեռնարկությունների պարագայում նույնպես չի կարելի բարձրացնել դրանց կողմից սպառվող էլեկտրաէներգիայի սակագինը, քանի որ դա կհանգեցնի նրանց արտադրանքի ոչ մրցունակ դառնալու և մի շարք արտադրությունների փակման' այն դեպքում, երբ մեր երկիրն արդյունաբերությունից գրեթե զրկվել է:

Գազի և էլեկտրաէներգիայի սակագների բարձրացում, կարծում եմ, կարելի է կատարել հիմնականում միայն գաջի և ցեմենտի գործարանների, ինչպես նաև հանքարդյունաբերության ձեռնարկությունների պարագայում: Վերջինների առնչությամբ հիմնավորումները երկար են ստացվելու, իսկ առաջինների վերաբերյալ կարող եմ ասել, որ գաջի և ցեմենտի գների բարձրացումը սոցիալապես անապահով խավերի վրա էապես չի անդրադառնա, քանի որ նրանք շինարարությամբ չեն զբաղվում, դրա հետևանքով, նախկինի համեմատ, ստիպված կլինեն ավելի վճարել շինարարական բիզնեսով զբաղվողները:

Գազի և էլեկտրաէներգիայի տարբերակված սակագներ կարելի է ու պետք է կիրառել նաև դրանց համեմատաբար խոշոր սպառող հանդիսացող բնակիչ-բաժանորդների պարագայում, այսինքն` այն ունևոր խավի, որոնք իրենց ընդարձակ առանձնատների հատակն էլ են տաքացնում և իրենց թույլ տալիս այլ ճոխություններ ու շռայլություններ:

Սակայն, բոլոր դեպքերում, խնդրի լուծման հիմնական աղբյուրն այլ տեղ է, և վարչապետը, որպես նախկինում «ՀայՌուսգազարդ» ընկերության ղեկավար, շատ լավ գիտի այդ տեղը և հիշյալ նիստում այն մատնացույց է արել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, էներգետիկայի և բնական պաշարների նախարարին. Հանձնարարելով ապահովել սակագների խթանիչ ազդեցությունը բիզնեսի, հատկապես գյուղատնտեսության և վերամշակող ճյուղերի համար, նա դրանից անմիջապես հետո ավելացրել է. «Այս ամենը պետք է անել ոչ ի հաշիվ բյուջեի, այլ ի հաշիվ տնտեսվարող սուբյեկտների, որոնք այդ ծառայությունները մատուցում են»:

Այդ ծառայությունները մատուցող (այսինքն` էլեկտրամատակարար և գազամատակարար) ընկերությունները «Հայաստանի էլեկտրական ցանցեր» և «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ներն են, որոնց կատարած ծախսերն ուռճացված են` սկսած ղեկավար կազմի բարձր կամ գերբարձր աշխատավարձերից, մինչև այն ծախսերը, որոնց մասին քանիցս հրապարակվել է ԶԼՄ-ներով: Այդ ուռճացված ծախսերի հետևանքով է նաև, որ անցյալ տարի բարձրացվեցին է և այսօր էլ չնչին տարբերությամբ բարձր են մնում էլեկտրաէներգիայի սակագները, դրանց հետևանքով է, որ չնայած գազն այսօր Ռուսաստանից զեղչված գներով ստանալուն, անտրամաբանական, անընդունելի հաշվարկների հետևանքով սպառողներին վաճառվում է դրանից մոտ երկու անգամ թանկ:

Հիշենք` Ռուսաստանի «Ազգային էներգետիկ անվտանգության հիմնադրամի» գլխավոր տնօրեն Կոնստանտին Սիմոնովն ավելի վաղ այն կարծիքն էր հայտնել, որ կարևոր է պարզել, թե հայաստանյան սպառողների համար ինչպես է ձևավորվում գազի սակագինը: Այո, շատ կարևոր է սա, ինչպես նաև էլեկտրաէներգիայի սակագների ձևավորումը պարզելը: Սակայն, այդ ամենն իսկապես օբյեկտիվորեն և ամբողջականորեն պարզելու համար, կարծում եմ, անհրաժեշտ է պաշտոնանկ անել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանին:

Վարչապետն հայտարարել է, որ իր ասածի վերաբերյալ հանձնարարականը կձևակերպվի, ժամկետները կսահմանվեն։ Հիմա սպասենք արդյունքներին:

Արթուր Հովհաննիսյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ոստիկանություն տեղափոխված 2 քաղաքացիներից մեկի մոտ, ով անչափահաս է, հայտնաբերվել են թմրամիջոցներ Հայաստանը շուրջ 30 տոննա մարդասիրական բեռ կուղարկի Գազայի բնակիչներին «Գոյ» թատրոնը պատրաստ է գործունեություն ծավալել որպես անկախ թատրոն ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք Երևանի անդամակցությունը կասեցնելու մասին պաշտոնական հայտարարություն չենք ստացել. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարՎթարային ջրանջատում Երևանում և ևս 6 քաղաքներում Երևանում կիրականացվի 3-րդ Զատկական փառատոնը Հարկային մարմին սխալ տեղեկատվություն ներկայացնելու դեպքում կնախատեսվի պատասխանատվությունՓաշինյանի, Ֆոն դեր Լեյենի և Բլինքենի հանդիպումը նպատակ ունի Հայաստանին օգնելու. ՄիլլերՎրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Այո, ներողություն եմ խնդրում. Սյունիքի մարզպետը՝ Շուռնուխում կառուցվելիք տների ուշացման մասինԲնակարանային ապահովման աջակցությունից կօգտվեն նրանք, ովքեր կդառնան ՀՀ քաղաքացի. հանդիպում՝ արցախցիների հետՀիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի շենքը կօտարվի «Քվանտ»-ին՝ 123 մլն դրամովՔննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին 2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհինԵգիպտոսի աջակցության կարիքը ունենք Գազայի գոտի մարդասիրական օգնություն տեղափոխելու համար. Փաշինյան2022-ի աշնանից նպաստից զրկված ընտանիքները կշարունակեն ստանալ իրենց նպաստներըԱնիրատեսական է մտածել ադրբեջանցիների կողմից օկուպացված մեր տարածք վերադառնալու մասին. ՇահրամանյանՀայաստանում աշխատանքի է տեղավորվել ԼՂ-ից տեղահանված շուրջ 12 հազար անձՔննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներինՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 27-ից մարտի 28-ըԼեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված որոշ շրջանակ անում է քայլեր, որոնք սպառնալիք են ստեղծում ՀՀ ազգային անվտանգության համար«Որակի հարցում զիջում չի լինելու». շինարարներին վստահեցրել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար ՎարդանյանըԼՂՀ «լուծարման» փաստաթուղթը միակ ճանապարհն էր՝ փրկելու իմ հայրենակիցներին. ՇահրամանյանՈչ մի ԼՂ վտարանդի կառավարություն չկա, սա մարտահրավեր է մեր ազգային անվտանգությանը. ՓաշինյանՏարադրամի փոխարժեքները մարտի 28-ինԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանանԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը հանդիպել է Գվինեայի դեսպանի հետԱրցախում մնացել է 10-11 հայ. ՇահրամանյանՍամբոյի աշխարհի գավաթն ամեն տարի կանցկացվի ՀայաստանումՏավուշում առաջանալու են անվտանգության ռազմավարական խնդիրներ, անվտանգ տեղաշարժվելու խնդիր է լինելուԹթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՀաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման փուլի նոր հարցաշարըՓարիզի օդանավակայանում քուրդ ակտիվիստին Թուրքիա արտաքսելու փորձի պատճառով՝ զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել (տեսանյութ)ՈՒՂԻՂ. Փաշինյանը վարում է Կառավարության նիստը 1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. ՄինասյանՄարտի 28-ի աստղագուշակԵրևանում թալանել են «Զիգզագ» խանութը. հափշտակել են 5 մլն 500 հազար դրամի բջջային հեռախոս Ճանապարհային երթևեկության կանոնների խախտման տուգանքը 15 օրում վճարելու դեպքում 30 տոկոս բոնուսային համակարգը կգործի ապրիլի 5-իցԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունելությունԵկել է քննադատված ու զրպարտված նախկիններ-ի կառավարման տարիներին երանի տալու ժամանակը․ Արտակ Զաքարյան«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու մեջ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներԴավիթ Օհանյանը՝ Սյունիքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորՆավթի գներն աճել ենԹանկարժեք մետաղների գներՕրվա խորհուրդ. Մարտի 28«Կենսուրախ էր, խղճով, խելացի ու հայրենասեր». Արեն Մալաքյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքի զորամասի պայթյունի ժամանակ. «Փաստ»Պատվավոր հյուպատոսների տրանսպորտային միջոցներին հատկացվելու են «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր. «Փաստ»
Ամենադիտված