Լարված իրավիճակ Մասիսում. բնակիչները ստիպված վթարի մասին տեղեկացրել են Մասիսի նորընտիր քաղաքապետին
ՀասարակությունԱյսօր՝ սեպտեմբերի 20-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արարատի մարզում: Վաղ առավոտվանից Մասիս քաղաքի Նոր թաղամասի 15/2 շենքի բակում խմելու ջրի խողովակի վթարման պատճառով ջուրը գրոհել էր ոչ միայն նշված շենքի, այլ նաև հարակից փողոցները: Ինչպես Մասիսից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի մասին բնակիչներն ահազանգել են Մասիսի քաղաքապետարան, տեղի «Հայջրմուղկոյուղի» ընկերություն, սակայն, ըստ բնակիչների՝ ոչ մի դրական արձագանք չեն ստացել:
Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com կայքից:
Բնակիչները ստիպված վթարի մասին տեղեկացրել են Մասիսի նորընտրիր քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին, (ում պաշտոնավարման լիազորությունները ուժի մեջ են մտնելու այս տարվա նոյեմբերի 12-ից), որից հետո նորընտիր քաղաքապետը այցելում է վթարի վայր, որտեղ հանդիպում է բնակիչներին և ում կարգադրությամբ օպերատիվորեն վերացվում է վթարը: Նորընտիր քաղաքապետը բնակիչներին հայտնում է, որ 3 օրվա ընթացքում վթարված հատվածում կկատարվի ասֆալտապատման աշխատանքներ, իսկ բնակիչներն էլ արդարացիորեն չէին թողնում ջրմուղին, որպեսզի փորային աշխատանքներ կատարեին, ասելով, որ երկար տարիներ բակը եղել է անբարեկարգ ու բնակիչը իր ուժերով է ասֆալտապատման աշխատանքներ կատարել, իսկ «Հայջրմուղ»-ի աշխատակիցն էլ բնակիչներին համոզում էր, որ՝ փորենք, վթարը վերացնենք, իսկ ասֆալտապատման աշխատանքները կկատարենք այն ժամանակ, երբ տենդերը շահի:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: