«Ժամանակ». Լևոն Յոլյանը վերադառնալու է հին աշխատավայր՝ Վերահսկիչ պալատ, սակայն բարձր պաշտոնի
Армянская пресса«Ժամանակ» թերթը գրում է.
««Ժամանակ»–ի տեղեկություններով երեկ աշխատանքից ազատված էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լևոն Յոլյանը վերադառնալու է հին աշխատավայր՝ Վերահսկիչ պալատ, սակայն արդեն ավելի բարձր պաշտոնի։
Մեզ հասած տեղեկություններով առաջիկայում հենց Յոլյանը կղեկավարի Վերահսկիչ պալատը, որի նախագահին, ըստ նոր Սահմանադրության, ընտրելու է Ազգային ժողովը։ Իսկ Վերահսկիչ պալատը այդուհետ կոչվելու է Հաշվեքննիչ պալատ»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։