Սիրիական ռազմական ինքնաթիռ է խփվել Դամասկոսի մերձակայքում
Աշխարհ«Իսլամական պետություն» խմբավորման զինյալների կողմից սիրիական ռազմական ինքնաթիռ է խփվել Դամասկոսի նահանգում, օդաչուն ողջ է մնացել: Դա Sputnik գործակալությանը հաստատել է Սիրիայի զինված ուժերի մի աղբյուր:
Ավելի վաղ միջադեպի մասին հայտնել է «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը: «ԻՊ-ն ռազմական ինքնաթիռ է խոցել: Օդաչուն փրկվել է սիրիական բանակի հսկողության տակ գտնվող շրջանում»,-հայտնել է աղբյուրը:
Ինքնաթիռը ԻՊ-ի զինյալների դիրքերին հարվածներ էր հասցնում Դամասկոսի նահանգի Արեւելյան Կալամունի շրջանում, նշել է գործակալության զրուցակիցը: