Լևոն Մկրտչյանի բերած նախագիծը չբավարարեց վարչապետին
ԱՐԽԻՎԿավարության այսօրվա նիստի ժամանակ Կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Լևոն Մակրտչյանը ներկայացրեց որոշման նախահիծ, որով «Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանվում է հիմնադրամ:
Վարչապետ Կարեն Կարապետյանին հետաքրքրվեց, թե ինստիտուտը ՊՈԱԿ-ից հիմնադրամի վերածելը ինչ փոփոխություններ է իր հետ բերելու:
«Մենք չենք խոսում, թե որքան կարևոր է կրթության ոլորտը, որ վաղվա ՀՀ քաղաքացուն պետք է տեսնենք կիրթ: Մենք էստեղ շատ բան ունեք խոսելու և երբ թիմը վերջնական ձևավորվի կխոսենք: Հիմա բացատրեք, թե մենք ինչն ենք փոխում, ինքը ինտիտուտա, ինչնա՞ փոխվում կառավարման կանոնների մեջ»,- հարցարեց վարչապետը:
Նախարարի պաշտոնակատար Լևոն Մկրտչյանը պատասխանեց, թե երբ ինստիտուտները վերածվում են հիմնադրամների շատ ավելի լայն լիազորություններ է ունենում.«Օրինակ հիմնադրամները ավելի ազատ են ֆինանսական քաղաքականության մեջ»:
Վարչապետի համար Մկրտչյանի պատասխանն անբավարար էր.«Քանի որ ընդգրկել եք ընդունում ենք, հետագայում նայենք, հա: Ես ուզում եմ, որ երկու հստակ մեխանիզմ լինի: Եթե վստահ չեք, որ օգուտ է տալու, գուցե մտածենք, որնա լավը վեջնական անենք: Եվ եթե մնացածն այս կերպ է արվել, պետք է չասվի, որ դե մնացածներն արել ենք, սա էլ անենք:
Երկար քննարկումից հետո վարչապետ Կարեն Կարապետյանը նախագիծն ընդունեց, բայց նախագծի վերաբերյալ ռեպլիկ բաց թողեց. «Նախագիծն ընդունում ենք մինչև վերջ չբավարարված»: